Աղմուկ բարձրացրած ճամփորդություն. վիդեոբլոգեր Վլադ Մագան` Ադրբեջան ու Արցախ կատարած այցի, կադրից դուրս մնացած դրվագների ու տպավորությունների մասին

12/07/2018 16:05

Աղմուկ բարձրացրած ճամփորդություն. վիդեոբլոգեր Վլադ Մագան` Ադրբեջան ու Արցախ կատարած այցի, կադրից դուրս մնացած դրվագների ու տպավորությունների մասին


Հուլիսի 3-ին վիդեոբլոգեր Վլադ Մագան` Վլադ Մոսեսովը, հրապարակեց տեսանյութ հերթական երկիր կատարած այցելությունից` «միայնակ ու առանց գումարի» ֆորմատով:

«Միայնակ դեպի Ադրբեջան՝ Դաղստանից. Հայը Բաքվում» վերնագրված տեսանյութում Վլադը պատմել է իր հայկական ու վրացական արմատների մասին, ցույց տվել Բաքուն, եղել Ադրբեջանի հեռավոր գյուղերից մեկում:

Ադրբեջան կատարած այցելությունից ու տեսանյութի հրապարակումից հետո, սակայն, վլոգերը սկսել է սպառնալիքներ ստանալ ու տարածել երկրորդ տեսանյութը, որում կոչ է անում իրեն չներքաշել քաղաքականության մեջ ու բացատրում` նա պարզապես տեսախցիկով երիտասարդ է, ով ճանապարհորդում է տարբեր երկրներ:

Աղմուկ բարձրացրած այդ ճամփորդության, զգացողությունների ու կադրում չհայտնվածի մասին վլոգերի հետ զրուցել է Aysor.am-ը:



- Վլադ, կարելի է ասել, որ Հայաստանում ու Ադրբեջանում ձեր վիդեոբլոգի մասին հիմնականում իմացան աղմուկ բարձրացրած այս տեսանյութից հետո: Բայց, ինչպես երևում է յութուբյան Ձեր ալիքից, արդեն հասցրել եք նման կերպ ճամփորդել շատ երկրներում: Ինչպե՞ս սկսեցիք վիդեոբլոգինգով զբաղվել:

- Եթե երկու բառով՝ 3 տարի առաջ ես ունեի ամեն ինչ` անձնական կյանք, ուսում, բայց ինչ-որ պահի դա քանդվեց: Կողքիս ոչ ոք չմնաց ու ամեն ինչ սկսեց ոչ հարթ ճանապարհով գնալ:
Դեռ մանկությունից երազում էի աշխատել տեսախցիկի հետ, դերասան լինել, բայց քասթինգներին ինձ չէին ընտրում: Ինչ-որ պահի ուղղակի հասկացա, որ պետք է վերցնել տեսախցիկն ու փորձել իմ ցանկացածն ինքնուրույն անել: Չեմ կարող տեսանյութերս ճամփորդական ֆիլմեր անվանել, համենայնդեպս, ուզում եմ ձգտել դրան:
Երկու տարի ճիշտ ֆորմատն էի փնտրում և միայն հիմա, երբ ինձանից հեռացավ գործընկերս, սկսեցի ճանապարհորդել ու նկարահանել միայնակ: Առաջին երկիրը, ուր ես հենց այս տարբերակով` «միայնակ ու առանց գումարի» գնացի, Դաղստանն էր, հետո եղավ Չեչնիան: Նման կերպ ճամփորդել եմ նաև Եվրոպայում:



- Ինչու՞ որոշեցիք Ադրբեջան գնալ:

- Որովհետև Ադրբեջանն այն երկիրն է, ուր ինձ չեն թողնի Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո: Պարզապես որոշեցի Հայաստան գալուց առաջ գնալ ու տեսնել նաև այդ երկիրը` հասկանալով, որ Հայաստանից հետո դա անել այլևս չեմ կարողանա:

- Ձեր տեսանյութն աղմուկ բարձրացրեց հիմնականում այն պատճառով, որ դրանում խոստովանում եք` մեկնում եք Ադրբեջան` ունենալով  հայկական արմատներ:

- Այո, իմ հայրն է հայ, պապը, ընդհանրապես, ընտանիքիս տղամարդիկ հիմանականում, իսկ տատիկս վրացուհի է: Ազգանունս Մովսիսյան է, իսկ անձնագրով` Մովսեսով:

- Ադրբեջանում հարցեր չառաջացա՞ն ազգանվան հետ կապված, որովհետև նույնիսկ Մովսեսով տարբերակով այն բավականին հայկական հնչեղություն ունի:

- Եթե անկեղծ ասեմ, հետո գործից հասկացող մարդիկ ինձ ասացին, որ ողջ մնալու կամ չբռնվելու իմ շանսերը զրո էին և Ադրբեջանի սահմանապահները պարզապես բացթողում են արել: Այսինքն՝ իրենք պետք է ինձ ձերբակալեին հենց սահմանին, բայց «բախտս բերել է»:



- Ադրբեջանի ԱԳՆ-ն ունի, այսպես կոչված, «սև ցուցակ», որում ընդգրկվում են բոլոր այն քիչ թե շատ հայտնի մարդիկ, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ ու հայտարարում այդ մասին: Դուք դրա մասին լսե՞լ էիք:

- Հենց ցուցակի մասին, այդ անվանումով չէի լսել: Բայց, ինչպես արդեն ասացի, գիտեի, որ արձանագրվում են Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եղած մարդիկ ու նրանց մուտքն Ադրբեջան արգելված է:

- Ձեր տեսանյութի տարածումից  ու դրան հետևած ադրբեջանական կտրուկ արձագանքից հետո բոլորը միանգամից հիշեցին մեկ այլ բլոգեր` Ալեքսանդր Լապշինի պատմությունը, հատկապես, որ նա ևս Facebook-ի իր էջում տարածել էր Ձեր տեսանյութը: Դուք նրան ճանաչու՞մ եք:

- Հիմա արդեն հիանալի գիտեմ նրա պատմությունը: Բայց իմացել եմ դրա մասին հիմա՝ Ադրբեջան այցելելուց հետո միայն: Այս օրերին կարդում եմ ադրբեջանական ԶԼՄ-ներում, որ ես հայ գործակալ եմ, Լապշինի համախոհը և այլն:

- Բացի ադրբեջանցի օգտատերերից սոցցանցային հարթակներում ստացած մեկնաբանություններից, սպառնալիքներից, եղե՞լ է ինչ-որ պաշտոնական արձագանք Ադրբեջանից, Ձեզ հետ ինչ-որ մեկը պետական մակարդակով կապվե՞լ է:

- Ոչ, ինձ հետ ոչ ոք չի կապվել, բայց այսպես ասեմ` ունեմ հստակ տեղեկատվություն, որ Ադրբեջանում ինձ արդեն շատ լավ ճանաչում են ու հետաքրքրվում են ինձանով նաև այլ երկրներում: Հենց այդ պատճառով ես նկարեցի իմ երկրորդ` կոչ-տեսանյութը: Ինձ չեն վիրավորում համացանցային մեկնաբանությունները, սպառնալիքները, ես նկարեցի այդ կոչը հենց այն պատճառով, որ ստացա ինֆորմացիա` Ադրբեջանը պետական մակարդակով հետաքրքրվում է ինձանով այլ երկրներում:



- Լապշինի պատմությունն իմանալուց հետո, այդ թվում այն, որ իրեն Ադրբեջան են արտահանձնել Բելառուսից, ինքներդ Ձեր մասով անհանգստություն չու՞նեք: Հատկապես որ Բելառուսի քաղաքացի եք ու բնակվում եք այդ երկրում:

- Դե առաջին հերթին Լապշինն ուներ Ռուսաստանի ու Իսրայելի քաղաքացիություն, երկրորդ` նա հստակ արտահայտվում էր Ադրբեջանի դեմ: Ես պարզապես ներկայացնում եմ պատմական փաստերը, նկարահանում եմ մարդկանց. Արցախում նկարված տեսանյութում ես խոսելու եմ քաղաքականությունից, բայց անդրադառնալու եմ դրան զուտ որպես սեփական կարծիք՝ առանց որևէ քարոզչության: Ես արդեն իսկ գիտեմ, որ ադրբեջանական կողմն այստեղ էլ կգտնի քաղաքականություն, սակայն ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել` ես քաղաքականության հետ կապ չունեմ:



- Վերադառնանք ճամփորդական տպավորություններին: Կայի՞ն ինչ-որ զգացողություններ, որոնք չերևացին, չփոխանցվեցին կադրում կամ հեռացվեցին մոնտաժի ընթացքում: Ի դեպ, ադրբեջանական կողմը ևս անդրադարձել է մոնտաժին` նշելով, որ դուք հատուկ եք թողել միայն այն մարդկանց, ովքեր, օրինակ, լավ չեն խոսում ռուսերեն կամ այդքան էլ բարյացկամ չեն: 

- Ես ուղղակի չեմ հասկանում՝ ինչու՞ են նրանք այդքան կենտրոնացել ռուսերենի հարցի վրա: Ռուսերենի մասին ես շատ եմ խոսում, խոսում եմ բոլոր երկրներում: Ինձ պարզապես որպես ճամփորդող մարդ հետաքրքիր է, որ երկրում գիտեն լեզուներ, որում` չէ: Օրինակ` ես անգլերեն թույլ գիտեմ ու պատկերացրեք ինձ նման մեկին, ով բլոգս նայելով, պատրաստվում է մեկնել այսինչ երկիրը, նա պիտի չէ՞ հասկանա, թե այդ երկրում, որ լեզվով կկարողանա շփվել:

Իսկ իրականում ես մոնտաժով շատ նեգատիվ եմ հանել տեսանյութից: Նույնիսկ ցանկանում էի մի առանձին տեսանյութ պատրաստել այդ բոլոր ոչ հաճելի պահերով: Օրինակ,  այնպիսի մանրուքներ, որ նկարահանման ընթացքում կողքս մեքենա է կանգնում ու մեկը գոռում է` «Հն, ի՞նչ ես նկարում», այն դեպքում, որ ես նկարում եմ պարզապես շինությունները:
Կամ անցնում է մեկն ու հատուկ ուսով մի կողմ հրում տեսախցիկս: Այս ճամփորդության ընթացքում շատ եղան նաև դեպքեր, երբ ինձ խոստացան օգնել, բայց չարեցին: Օրինակ` բենզալցակայանում մեկն ասում է`«սպասիր հիմա օգնեմ քեզ, մեքենա «բռնեմ»», բայց մեկ րոպեից նրա դեմքը մռայլվում է ու նա ինձ դուրս է անում՝ այդ տարածքից մթին ուղարկելով դատարկ խճուղով քայլելու:

Ես որոշեցի չթողնել այդ պահերը՝ միայն դիտողների մասին մտածելով: Այսինքն՝ որոշեցի թողնել ազգի հետ առնչվելու իմ հիմնական դրվագները, իսկ այս տհաճ մանրուքները` հանել: Ես չեմ ուզում, որ իմ տեսանյութերը բացասական զգացողություններ թողնեն, այո, ուզում եմ ցույց տալ նաև ճշմարտությունը, իրական պատկերը, բայց ուզում եմ, որ դիտողներն իմանան` աշխարհում կան նաև լավ մարդիկ, ոչ միայն տհասներ: 

- Շատերը նկատեցին, որ այս տեսանյութում դուք փակել եք երիտասարդի դեմքն, ով Ձեզ օգնեց, գիշերելու տեղ տվեց, մեքենայով ճանապարհեց: Դա նրա խնդրա՞նքն էր, թե՞ Դուք մտահոգություններ ունեիք, որ Ձեզ օգնելու համար նա կարող է խնդիրներ ունենալ:

- Այսպես ասեմ, նա իմ բլոգի դիտողներից է` արդեն նախկին: Քանի որ ես սկզբունքորեն առանց գումարի եմ ճանապարհորդում, տարբեր երկրներում ունեմ հետևորդներ, որոնք առաջարկում են ինձ օգնել ինչ-որ ծայրահեղ իրավիճակում: Այդ երիտասարդը նրանցից մեկն էր: Երբ արդեն մեկնեցի Ադրբեջանից, ճիշտ համարեցի խոսել հետը, գրեցի, որպես մարդու, ով ինձ գիշերակաց է տվել, տարել իր տուն, որ ունեմ հայկական արմատներ, եղել եմ նաև Լեռնային Ղարաբաղում և տեսանյութում այդ մասին խոսվելու է:

Կարծես թե համաձայնության եկանք, քանի որ նշեցի` հարցի քաղաքական կողմի մեջ չեմ խորանալու: Սակայն հրապարակումից հետո, նա, ինչպես Ադրբեջանում բոլորը, տեսանյութում տեսան միայն բացասականը, երիտասարդն ինձ մի քանի «քաղցր» բառ ասաց ու բողոք ուղարկեց YouTube` պահանջելով ջնջել տեսանյութը: Ես կապվեցի հոսթինգի հետ ու հեղինակային իրավունքով համաձանության եկանք` ես փակում եմ այդ տղայի դեմքը, նրանք չեն ջնջում իմ տեսանյութը:

- Ո՞ր երկրից Դուք  մուտք գործեցիք Ադրբեջան ու ինչպե՞ս հեռացաք:

- Ադրբեջան մտա Դաղստանով, հեռացա` Վրաստանով, հետո՝ Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանը լքեցի անմիջապես Կիրովաբադ այցից հետո, տեսանյութում կա այն տղամարդը, ով շատ չարացած խոսում է հայերի մասին, իսկ ես արդեն չեմ կարողանում զսպել զգացումներս: Ահա դա վերջին զրույցն էր: Արդեն 2 ժամ անց ես Վրաստանում էի, քանի որ հասկանում էի` այդտեղից պետք է շատ արագ հեռանալ:

- Հայաստան, Լեռնային Ղարաբաղ Դուք մուտք գործեցիք՝ անձնագրում արդեն ունենալով նշումը, որ եղել եք Ադրբեջանում: Ինչպե՞ս դրան արձագանքեցին այստեղի սահմանապահները, հարցեր չէին տալի՞ս:

- Չէ: Հայկական սահմանին ուսումնասիրեցին այդ կնիքը, նույնիսկ չեմ կարող ասել, որ չարությամբ, հետո ինձ նայեցին, հետո դրեցին իրենց կնիքն ու ինձ բարի ճանապարհ մաղթեցին: Իսկ Լեռնային Ղարաբաղում` այդ փոքրիկ անցակետում, ինձ մոտավորապես այսպես դիմավորեցին` «Վա~յ, որտեղի՞ց ես, ո՞վ ես, սա մեր համարները եղբայր, եթե բան պետք լինի...»: Ինձ կերակրեցին, մենք սուրճ խմեցինք ու վերջ` ես շարունակեցի ճանապարհս:

- Առանց սփոյլերների Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում նկարահանված տեսանյութի վերաբերյալ, մի քիչ կիսվեք տպավորություններով:

- Կասեմ, որ Արցախում, ցավոք, շատ տեղեր փակ մնացին, որովհետև դրանցում հիմա վտանգավոր էր նկարահանումներ անել: Ընդհանուր առմամբ թողարկումը մեծ չի ստացվել, բայց, կարծում եմ, կհետաքրքրի մարդկանց, ովքեր չեն պատկերացնում` ինչ է կատարվում Ղարաբաղում ու ինչպես են այնտեղ ապրում մարդիկ:

Ինչ վերաբերում է անձնական զգացողություններիս, մի քանի համայնք Լեռնային Ղարաբաղում այնքան կոլորտիտային էին, որ կարելի է ասել, դրանք ամենահզոր միջավայր ունեցող տեղերն են, որոնցում կյանքումս եղել եմ: Իսկ ես եղել եմ և′ լքված տիեզերական նավերում, և′  Չերնոբիլում, ուզում եմ ասել` համեմատելու բան ունեմ:



- Ինքներդ ի՞նչ գիտեիք Ղարաբաղի մասին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությա՞ն` հաշվի առնելով, որ այն Ձեր ընտանիքին էլ է առնչվել:

- Ես մտածում էի, որ այնտեղ մինչև օրս ակտիվ պատերազմ է, որովհետև պաշտոնական աղբյուրները միշտ խոսում են զոհերի, բախումների մասին: Առաջին պահերին, երբ դեռ ճանապարհին էի, ինձ մոտ ինչ-որ հիվանդագին անհանգստություն կար: Նայում էի` «ըհը, լեռներ են, իսկ եթե այնտեղ դիպուկահար կա՞ կամ կարո՞ղ է հիմա քայլեմ ու այստեղ հին ական մնացած լինի»: Այսպիսի կարծրատիպ ունեի:

Իսկ հեռանում էի այնտեղից այնքան թեթևացած, այնքան լիցքավորված, որ անընդհատ մտածում էի` սա այն տեղն է, ուր էլի եմ ուզում վերադառնալ: Ես, սովորաբար, ոչ մի տեղ չեմ ցանկանում վերադառնալ, միշտ առաջ եմ քայլում, նոր երկրներում լինում, իսկ Լեռնային Ղարաբաղ շատ կուզեմ հետ գալ ու հետս բերել ինձ շատ հարազատ ինչ-որ մարդու:

- Տեսանյութը դիտողներին հետաքրքրեց`Կիրովաբադում դուք ճի՞շտ էիք գտել Ձեր պապերի տունը: Նրանք տեսա՞ն նկարահանումները, ինչպիսի՞ն էր արձագանքը: Ճիշտ եմ հասկանում՝ նրանք հեռացել էին այդ քաղաքից 90-ականներին` հակամարտության պատճառո՞վ:

- Այո, նրանք այդ տարիներին էին հեռացել: Հիմա երկու պապ ունեմ, մեկն ասել էր, որ այդ փողոցի թիվ 167 տունն էր իրենցը, իսկ երկրորդը շատ երիտասարդ էր այն ժամանակ ու հստակ չի հիշում: Արդյունքում, փաստն այն է, որ իմ նկարահանումն ավելի շուտ տխրեցրեց նրանց, ես մտածում էի` հետաքրքիր կլինի, հաճելի բան կանեմ... բայց երևի այդ տարիների հիշողությունների պատճառով նայելը ծանր էր:

- Կա՞ ինչ-որ բան, որ կցանկանաք ավելացնել վերջում: 

- Պարզապես ուզում էի ասել` այն օրից, ինչ ինձ սկսեցին գրել հայեր, զանգել հայեր ու փոխանցել իրենց այդ բազմատոննայանոց աջակցությունը, գիտակցությունս, կարելի է ասել, փոխվեց:
Դա շատ կարևոր էր ինձ համար: Առաջին անգամ կյանքումս զգացի, որ ոչ թե միայնակ չեմ, այլ ինձ հետ մի ամբողջ բազմություն է:
Եվ ես պարզապես դրա համար շնորհակալ եմ, շատ շնորհակալ:

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:52 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով․ Դանիելյան Այսօր, 16:37 Թուրքիան ողջունել է Հայաստանից տարածքային հերթական զիջումներն Ադրբեջանին․ «Դրական զարգացում է» Այսօր, 16:21 Ճանապարհն անանցանելի է, տավուշեցիները շարունակում են բողոքը Այսօր, 16:09 Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք է Այսօր, 15:54 Մեր պետությունը գոյաբանական լրջագույն սպառնալիքների և վտանգների առաջ է կանգնած. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 15:37 Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Այսօր, 15:30 Զորամաս են այցելել ԵՊՀ-ի մի խումբ դասախոսներ Այսօր, 15:25 Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Այսօր, 15:15 Փրկարարները հանդամասի մոտակայքից անվնաս հայտնաբերել են կորած քաղաքացուն Այսօր, 15:03 Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Այսօր, 14:53 Զինվորը սամանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Այսօր, 14:26 Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Այսօր, 14:23 Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դին Այսօր, 14:05 Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 13:55 Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:32 Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (Տեսանյութ) Այսօր, 13:24 Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Մարզպետի վերադառնալուց հետո, Կիրանցում վիճակը կրկին լարվեց Այսօր, 12:59 Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրան․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:49 Ասում էր ճանապարհը բացեք, շարունակում են ժողովրդին խաբելով՝ ամեն ինչ առաջ տանել․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ փակ զրույցի մասին Այսօր, 12:43 Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել․ Փաստաբան Այսօր, 12:40 Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան Այսօր, 12:25 Ճանապարհը փակած բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման Այսօր, 12:19 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Դարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթը Այսօր, 11:56 Տավուշի մարզպետը Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների Այսօր, 11:47 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը Այսօր, 11:37 Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում ՀՀ-ի որևէ անկյունում մի օր կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը․ Զաքարյան Այսօր, 11:29 Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Այսօր, 11:14 ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով Այսօր, 11:04 Հանգիստ ու հանդարտ միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները. Հակոբ Արշակյան Այսօր, 10:56 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Այսօր, 10:49 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (Տեսանյութ) Այսօր, 10:46 Արմավիրում որդին դանակի մի քանի հարվածով սպանել է հորը Այսօր, 10:41 Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն․ ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա․ Աբրահամյան Այսօր, 10:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել (Տեսանյութ) 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը