Հստակ ցուցում ունենք վարչապետից՝ որևէ պարագայում նախկին տխրահռչակ պրակտիկան չկիրառել. Կոտայքի մարզպետի գործնական և անձնական առօրյան

12/07/2018 17:20

Հստակ ցուցում ունենք վարչապետից՝ որևէ պարագայում նախկին տխրահռչակ պրակտիկան չկիրառել. Կոտայքի մարզպետի գործնական և անձնական առօրյան


Նոր Հայաստանի նոր իշխանությունը ձևավորում են գրեթե միայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, կամ, ինչպես հանրության շրջանակներում են հայտնի՝ թավշյա հեղափոխության «մեղավորները»: Նախկին գործընկերներից ի՞նչ ժառանգություն են ստացել, ի՞նչ խնդիրներ ու բացթողումներ, չարաշահումներ ու գուցե առավելություններ են հայտնաբերել նոր պաշտոնյաները: Չկա՞ արդյոք մտավախություն, որ արդեն իսկ  պաշտոնական մենաշնորհ ձևավորող իշխանական կուսակցությունը կշարունակի նախկինների՝ իր կողմից մատնանշած արատավոր քաղաքականությունը:

«Իշխանության դեմքը» խորագրի ներքո Aysor.am-ը շարունակում է ընթերցողին ներկայացնել մերօրյա պաշտոնյաներին: Արդեն շուրջ մեկ ամիս է՝ Կոտայքի մարզը ղեկավարում է ծնունդով տավուշեցի Ռոմանոս Պետրոսյանը: 39-ամյա մարզպետը մեզ հետ զրույցում անկեղծացել է ոչ միայն գործնական բացահայտումներով, այլև՝ անձնական կյանքին վերաբերող հարցերով: Ի դեպ, մեկ հարցում նա հաստատ կհիասթափեցնի շատերին. ի տարբերություն նրա, որ այս օրերին յուրաքանչյուր երկրորդ հայ հետևում է ֆուտբոլի աշխարհի խաղերին, Ռոմանոս Պետրոսյանը զերծ է մնում ֆուտբոլային հրավառությունից:

- Ի՞նչ վիճակում եք ժառանգել մարզը, նախկին մյարզպետի գործունեությունն ինչպե՞ս կգնահատեք: Բացթողումներն ու չարաշահումները շա՞տ են:

- Այս պահին զերծ կմնամ նախկին մարզպետի գործունեությանը որևէ գնահատական տալուց: Բայց մարզում առկա սոցիալական, իրավական, վարչարարական և կյանքի ոլորտների վրա մի շարք անմիջական ազդեցություն ունեցող խնդիրներից ելնելով կարող եմ ասել, որ նախկինում խնդիրների բուն պատճառը եղել է քաղաքացիական ինստիտուտների անգործունակությունը: Քաղաքացիների շահը շատ-շատ դեպքերում հաշվի չի առնվել, ստորադասվել է նեղ անձնական շահերին: Ունեցել ենք պաշտոնյաներ, ովքեր, ցավոք, մարզի մեջ պետություն, նոր մարզ են ստեղծել: Գյուղապետեր ենք ունեցել ու դեռ ունենք, ովքեր իրենց կամայականություններով, հայեցողությամբ տնօրինել են մի ամբողջ համայնքի ռեսուրսներ, ֆինանսական միջոցներ: Իրենց գործունեության մեջ չեն առաջնորդվել ՏԻՄ օրենքով սահմանված պարտադիր և կամավոր խնդիրների իրականացման առաջնահերթություններով:

Անվերահսկելիության արդյունքում ունենք մի մարզ, որն ունի խորքային և մակերեսային բազմաթիվ խնդիրներ: Բուժաշխատողները, մանկավարժները երկար տարիներ լճացել են: Կենսաթոշակային տարիքի շուրջ 160 գործող ուսուցիչներ ունենք մարզում, ովքեր աշխատում են մարզի՝ թվով 90 դպրոցներում: Զուգահեռ դրան՝ ունենք մանկավարժական կրթությամբ հազարավոր երիտասարդներ, ովքեր չեն կարողանում տեղավորվել աշխատանքի:

- Բայց արդյոք արդարացված կլինի թոշակի անցած մանկավարժներին գործազուրկ դարձնելը: Չէ՞ որ նրանց մի մասը կարող է հայտնվել սոցիալական խոցելի խմբում:

- Համաձայն եմ, կենսաթոշակային տարիքում գտնվողների մի մասը օբյեկտիվորեն են դեռևս պաշտոնավարում, բայց նաև բազմաթիվ են բարեկամների ու ծանոթների պաշտոնեական դիրքով պայմանավորված պաշտոնավարումները: Նրանք հիմնականում արդեն երկար տարիներ է՝ զբաղեցնում են տնօրենների, ուսմասվարների, ուսուցիչների պաշտոնները, ինչը հնարավոր է դարձել մարզային, համայնքային ինչ-ինչ գործիչների, պաշտոնյաների հետ կապերով: Ունենք համայնքներ, որտեղ չկա մանկապարտեզ, մշակույթի տուն, դպրոցը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում: Ճիշտ է՝ դպրոցը համայնքապետի պատասխանատվության տիրույթում չէ, բայց գոնե համայնքապետի անուղղակի խնդիրների մեջ է մտնում՝ փորձել հավուր պատշաճի գործունեություն ապահովել դպրոցներում: Այնինչ, նույն այդ համայնքներում գյուղապետերը վարում են 7-10 մլն դրամանոց ծառայողական մեքենաներ՝ գնված համայնքային բյուջեի միջոցներով:  Ունենք համայնքներ, որտեղ նույն գյուղապետը պաշտոնավարում է արդեն 20-25 տարի ու տեղը զիջելու ցանկություն էլ չունի, բայց այնտեղ մշակույթի տունը վաղուց կա՛մ օտարված է, կա՛մ՝ օտարման եզրին, կամ էլ հիշեցնում է պատերազմի ավերված տարածք, որը վերականգնելու համար որևէ նախաձեռնություն չկա: Սա մեր մարզի պատկերն է, ու ես իմ պաշտոնավարման առաջին իսկ օրից թե՛ «վիրահատական», թե՛ խորքային բարեփոխումների ճանապարհով փորձում եմ շտկել:

- Մեկտեղ նաև հետևողակա՞ն եք, որ չարաշահում կատարած պաշտոնյաները պատասխանատվության ենթարկվեն:

- Անշուշտ: Արդեն իսկ երկու համայնքներում վարչական հսկողությամբ գործողություններ են իրականացվել, և ակտերի քննարկման փուլ ենք մտել: Համայնքներից մեկում, գոնե ֆինանսական աուդիտի մասով, կարծեք, թե ամեն ինչ նորմալ է: Բայց ինձ համար նյութականից զատ կարևոր է նաև բարոյական գնահատականը, ու երկրորդ մասով բավական անելիք ու խոսելիք կար տվյալ համայնքի վարչակազմի, ղեկավարի հետ: Հրազդանի դպրոցներից մեկում էլ աուդիտի արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել, ես այդ փաստերն արդեն ներկայացրել եմ դատախազություն: Աուդիտ ենք սկսել մարզպետի ենթակայության տակ գտնվող ևս 5 դպրոցներում: Իմ ուշադրության կենտրոնում են նաև մշակույթի և առողջապահության ոլորտները: Ստուգումներ են նախատեսվում նաև մեր մարզում գտնվող մի քանի բուժկենտրոններում, քանի որ լուրջ կասկածներ կան, որ այդ հաստատություններում կարող են որոշակի կոռուպցիոն մեխանիզմներ լինել: Նաև բնակչության կողմից բարձրաձայնված խնդիրների ֆոնին ստուգումներ իրականացրեցի մի քանի սոցիալական աջակցության գործակալություններում. 4 գործակալություններից երկուսի պետերն ու մի քանի մասնագետներ աշխատանքից ազատվեցին: Մասնագետների ազատում եղավ նաև մյուս երկու գործակալություններում:

- Բացի բացահայտումներից, մարզում ի՞նչ հիմնական խնդիրներ եք առանձնացրել, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում: 

- Բազմաթիվ ու բազմատեսակ են խնդիրները: Դպրոցներում դասավանդվում է նախնական զինվորական պատրաստություն առարկան, դասավանդում են զինղեկերը, որոնց օրենքով վերապահված էր 0,5 դրույք հավելյալ աշխատավարձ՝ որպես քաղաքացիական պաշտպանության շտաբի պետեր: Հունվարի 1-ից կրճատումներ էին արել, որը միայն մեր մարզում էր տեղի ունեցել: Այդ զինղեկերը մի քանի տասնյակ են, ու նրանց բարձրացրած բողոքի արդարացի ձայնին ականջալուր եղանք ու վերականգնեցինք ոտնահարված շահերը. արդեն իսկ կարգադրել եմ, որ նրանց մինչ այս կրած վնասները փոխհատուցեն: Նաև մի շարք բուժհիմնարկներում թափուր հաստիքներ կան, որոնց համար պետք է հավուր պատշաճի մրցույթներ իրականացնենք: Որոշ դպրոցներում կենսաթոշակային տարիքի ուսուցիչների հետ կնքվել են անժամկետ պայմանագրեր, ինչն իմ գնահատմամբ պաշտոնեական դիրքի չարաշահում է: Կարծում եմ՝ այդ տարիքի մանկավարժների հետ պետք է որոշակի ժամկետներով պայմանագրեր կնքել, որքան էլ նրանց մասնագիտական կարողություններն անվիճելի լինեն:

Այժմ հրահանգել եմ բոլոր անժամկետ պայմանագրերը վերափոխեն հստակ ժամկետայնությամբ: Ու եթե ոչ 63, ապա գոնե 65 տարեկանը լրացած մանկավարժների հետագա պաշտոնավարումը վերանայենք, որպեսզի թարմ, նոր ուսուցչական ավյուն ներարկենք մեր դպրոցներ: Կարծում եմ՝ 130-ից 150 թափուր հաստիքներ կունենանք մինչև սեպտեմբեր: Իսկ այն վաստակաշատ մանկավարժներին, ովքեր իրենց խնամքի տակ անչափահասներ ունեն, կամ մասնագիտական հմտություններով անփոխարինելի են տվյալ դպրոցի համար, անձամբ ընդունում եմ, իրավիճակը գնահատում ու գտնում հիմնավորված լուծում: Այնպես չի, որ անխտիր կրճատումներ են լինելու: Ոչ, սա ավելի շատ մարզի կրթական ոլորտի բարեփոխումների գործողություններ են:

- Պարոն Պետրոսյան, երկար տարիներ ԲՀԿ-ի ազդեցությունը Կոտայքի մարզում, հատկապես Աբովյան քաղաքում, մեծ է եղել: Որպես քաղաքական նոր ուղղությամբ առաջնորդվող մարզպետ՝ հնարավոր եղա՞վ այդ ազդեցությունը «կոտրել»:

- Գիտեք, իմ պաշտոնական լիազորություններն իրացնելիս առաջնորդվում եմ բացառապես օրենքով և սահմանադրությամբ, ու այդ ճանապարհին  որևէ քաղաքական ուժի ներկայությունը կամ դոմինանտությունը մեր մարզում ինձ չի կաշկանդում: Մեկամսյա գործունեությանս ընթացքում բարեփոխումների իմ կամ իմ քաղաքական թիմի ծրագիրը այս մարզում իրագործելով՝ որևէ խնդրի չեմ առնչվել: Ձեր նշած կուսակցության դոմինանտությունը մեր մարզում որևէ առումով այս բարեփոխումների համար խոչընդոտ չի հանդիսացել: Քաղաքապետի ու մի շարք համայնքների ու վարչական շրջանների ղեկավարների հրաժարականները կապում եմ ոչ թե քաղաքական ուժերի վերադասավորման հետ, այլ՝ կառավարման նոր մշակույթի ներդրման: Այն է՝ դինամիկ աշխատանքն ու արագ կատարվող բարեփոխումները, որով չեն առաջնորդվել անցած մի քանի տասնամյակներում տվյալ գործիչները:

- Նախկինում գրեթե բոլոր մարզպետներն ու գյուղապետերը «Հանրապետական» կուսակցությունից են եղել, քանի որ երկրում իշխում էր հենց այդ կուսակցությունը: Անհերքելի է, որ այժմ էլ գրեթե բոլոր առանցքային պաշտոններում ՔՊ կուսակցության անդամներ են: Տևական ժամանակ մարզպետները, համայնքների ղեկավարները նաև այլ չափորոշիչներով են ընտրվել ու նշանակվել՝ պայմանով, որ ընտրությունների ժամանակ իրենց համայնքներից առավելագույն ձայներ կապահովեն: Արդյոք անտեղի՞ է այն մտավախությունը, որ ներկայիս նշանակումները կարող են նույն սկզբունքին միտված լինել:

- Նախ ասեմ, որ միայն 4 մարզերի մարզպետներն են ՔՊ-ից: Նման մտավախություն չի կարող լինել, քանի որ մենք մեր արժեհամակարգով, մեր քաղաքական գործունեությամբ, անցած ուղղով ու մեր մարզերում գործունեություն իրականացնելու հարցում վայելելով վարչապետի անվերապահ վստահությունն ու աջակցությունը՝ մեկտեղ Ձեր նշած կոնտեքստից դուրս ենք տեսնում մեր ծառայությունը: Այո, ինքս հանդիսանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության գործող անդամ, բայց մարզպետի պաշտոնում կուսակցական գործունեությունն ու վարքագիծը հնարավորինս բացառում եմ: Մարզպետի պաշտոնը պետական վարչական պաշտոն է և չպետք է զուգորդվի կուսակցական գործունեությամբ: Բոլորս հստակ ցուցում ունենք վարչապետի և կառավարության կողմից՝ որևէ պարագայում մեր մարզերում նախկին տխրահռչակ պրակտիկան չկիրառենք: Մենք գործում ենք միայն ու միայն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում և օրինականության վերականգնմամբ: 

- Համայնքային շրջայցեր կատարե՞լ եք, հանդիպե՞լ եք քաղաքապետների, գյուղապետների հետ:

- Մեր մարզն ունի գյուղական շուրջ 60 (խոշորացված՝ 35, հեղ.) և քաղաքային 7 համայնքներ: Եղել եմ մարզի բոլոր 7 քաղաքներում և շուրջ երկու տասնյակ գյուղական համայնքերում, մյուս համայնքներում առաջիկայում կլինեմ: Հանդիպել եմ քաղաքապետերին ու գյուղապետերին: Հետաքրքիր քննարկումներ ենք ունեցել, հետագա համագործակցության  համար ենք պայմանավորվել: Մեր լիազորություններն իրականացնելու ենք սահմանադրության համապատասխան դրույթներով՝ ի նպաստ մեր մարզի զարգացման: Նաև, որպես մարզի բնակիչ, մատնանշել եմ կյանքի որակի վրա ազդեցություն ունեցող այնպիսի ոլորտներ, որոնք շտկման, բարեփոխման շտապ անհրաժեշտություն ունեն: Սկսած ծառերի էտելուց մինչև ջրանջատումները… Այս կազմակերպություններին ևս մեկ անգամ ցուցվել է, որ պետք է աշխատեն հստակ օրենսդրությամբ: Բոլորին կոչ եմ արել այսուհետ իրենց գործողություններում լինեն խիստ հաշվենկատ և հետևողական, որևէ պարագայում զանց չառնեն իրենց լիազորությունները, որովհետև այլևս մեր հանրապետությունում չկա արտոնյալ խավ, չկան «դաբռոների» և «տանիքների»ինստիտուտներ, բոլորի գործողությունների հիմքում պետք է լինի բացառապես ՀՀ քաղաքացու շահն ու ՀՀ օրենսդրությունն ու սահմանադրությունը:

- Ի դեպ, ինչպես եք վերաբերում այն հանգամանքին, որ համայնքները խոշորացվեցին:

- Դեռևս թե՛ ես, թե՛ մեր քաղաքական թիմը կդժվարարանանք գնահատական տալ, հանրային լսումների ու լոկալ քննարկումների կարիք կա: Համայնքների բնակիչները պետք է ասեն՝ իրենց կյանքի որակի վրա որքանո՞վ է դրական կամ բացասական ազդեցություն թողել խոշորացումը: Դրանից կախված կլինի մեր կողմից տրվող քաղաքական գնահատականն ու այդ խոշորացումների շարունակականությունը կամ կասեցումը: Անձամբ ես հակված եմ այն մտքին, որ խոշորացումներն օգտակար են և ուղղաձիգ կառավարման առումով կարող են ավելի արդյունավետ իրականացնել համայնքների կառավարումը:

- Վերադառնալով համայնքային այցելություններին՝ բնակիչները կոնկրետ ի՞նչ խնդիրներից են բողոքում:

- Ցավալիորեն պետք է նկատեմ, որ կենցաղային հոգսերը գերիշխող են: Այսօր Հրազդանում թաղամասեր ունենք, որտեղ ոչ թե փոսալցման խնդիր կա, այլ ընդհանրապես ճանապարհ չկա: Թաղամաս ունենք, որ կոյուղագծի խնդիր ունի, ու ես ամոթ եմ զգում, որ այսօր նման վիճակում գտնվող մարզկենտրոն ունենք: Արդեն քաղաքապետի նոր պաշտոնակատար ունենք, ում հետ պետք է լրջորեն համագործակցենք ու ամեն ինչ անենք կարճատև ժամկետում մարդկանց կյանքի որակը փոխելու համար: Համայնքներ ունենք, որոնք խմելու ջրի խնդիր ունեն, ինչ ըստ իս, դարձյալ ոլորտում տնտեսվարող ընկերության ոչ պայմանագրային գործունեության արդյունք է: Գյուղապետեր ունենք, ովքեր իրենց զգում են միջնադարի ֆեոդալներ, գյուղը ղեկավարում են սեփական պատկերացումների ու նեղ անձնական շահերի շրջանակներում: Նրանց հետ, բնականաբար, ունեցել եմ աշխատանքային հանդիպումներ…

- Մենք խոսեցինք մարզի խնդիրների մասին, բայց հետաքրքիր է նաև՝ ինչպիսի՞ արդյունաբերություն ունի Կոտայքը, ո՞ր բնագավառում է ավելի կայացած այս մարզը: Արդյոք ներդրողները հետաքրքրված են Կոտայքով:

- Կոտաքն առաջին հերթին հայտնի է իր տուրիստական ինդուստրիայով, միայն Ծաղկաձորում ունենք շուրջ 5 տասնյակ հյուրանոցներ և ռեզորթային (առողջարանային) համալիրներ, ինչպես նաև հանգստի գոտի ունենք Արզաքանում, Հանքավանում, Մեղրաձորում: Գառնին ու Գեղարդն է տուրիստական լուրջ գոտի: Առաջին հայացքից Կոտայքի տնտեսությունը շաղկապված է տուրիզմի և սպասարկման հետ: Բայց պետք չէ մոռանալ, որ Հրազդանում ունենք ցեմենտի գործարան, ջերմաէլեկտրակայան: Ունենք գյուղատնտեսական կուլտուրայի մշակման բավականին լավ պոտենցիալ, ելակի ջերմոցներ ու խնձորի անծայրածիր այգիներ… Բավականին ընդարձակ տնտեսական զարգացման դաշտ կա, ինչով պայմանավորված՝ բիզնես միջավայրի զարգացման ու ներդրումներ խթանելու պատասխանատվությունն անձամբ իմ վրա եմ վերցրել ու այդ կոնտեսքստում մեր փոխմարզպետներից մեկի հետ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք: Պետք է տնտեսական ներդրումների միջոցով խթանենք ձեռներեցությունն ու ֆինանսական ներհոսքը մեր մարզ: Այդ պահին շուրջ մեկ տասնյակ ներդրումային ծրագրեր ենք քննարկում սփյուռքահայերի, արտասահմանյան մի շարք ընկերությունների, Միջին Արևելքից ներկայացուցիչների հետ: Իհարկե, այս 1-2 ամիսը բավական կարճ ժամկետ է, որպեսզի ունենանք շոշափելի արդյունքներ, բայց որ այդ արդյունքներն ունենալու լուրջ նախադրյալներ ունենք՝ անհերքելի է: Կարծում եմ՝ առաջիկա 3-5 ամիսների ընթացքում այս ուղղությամբ կատարված հստակ աշխատանքներ կունենանք: Ինքս կողմնակից եմ համայնքների համաչափ զարգացմանը:

- Պարոն Պետրոսյան, լինելով ծնունդով տավուշեցի՝ ինչպե՞ս եք հայտնվել Կոտայքում:

- Ճիշտ եք, ծնվել եմ Չինարի գյուղում: Աբովյան քաղաք տեղափոխվեցինք, երբ 7 տարեկան էի: Դպրոցական տարիքից կյանքս այստեղ է անցել, թեև ամառային արձակուրդներս մեծամասամբ ծննդավայրումս եմ անցկացրել: Հիմա էլ այնտեղ տուն ունենք, ու երբ ժամանակ եմ գտնում, այցելում եմ: Ցավոք, այս տարի դեռ չեմ կարողացել ու չեմ էլ պատկերացնում՝ երբ ժամանակ կգտնեմ: Հիմա նույնիսկ շաբաթ օրերն եմ մարզպետարանում լինում: Հպարտումթյամբ կարող եմ ասել, որ Տավուշն իր պատմական ժառանգությամբ լրջագույն հետք է թողել իմ հոգեկերտվածքի վրա: Իմ հասարակական գործունեության շրջանակներում որոշակի ծրագրեր եմ իրականացրել Չինարիում: 

- Պատերա՞զմը ստիպեց սահմանամերձ շրջանը լքել:

- Ոչ, ես դպրոց սկսել եմ հաճախել 1986 թվականին, այդ ժամանակ էլ տեղափոխվել ենք (ժպտում է՝ հեղ.): Ամեն ինչ սկսվեց ծնողներիցս. նրանք եկան, ես էլ, բնականաբար, իրենց հետ: Հետագայում պատերազմի թոհուբոհին բազմիցս եմ ականատես եղել: Դեռ դպրոցական էի, որ այն սկսվեց, ու երբ այցելում էի իմ պապական տուն՝ ռմբահարումների ականատես էի դառնում, տեղացի փոքրիկների հետ ապաստարաններում եմ պատսպարվել: Չինարին մտապես պատերազմի թեժ կետերից է եղել, 1994 թվականին կնքված զինադադարը, կարծեք, թե այնտեղի համար չէ: Չինարեցիներն այսօր էլ իրենց առօրեական գործունեության ընթացքում զգում են հակառակորդի «հայացքն» ու պատերազմի «ձայնը»:

- Որպես չինարեցի՝ ի՞նչ հույսեր եք կապում Տավուշի մարզի Ձեր գործընկերոջ հետ:

- Նշանակումից ի վեր արդեն մի քանի անգամ հանդիպել ենք, խորհրդատվության, ընկերական հորդորների կարգով զրույցներ ենք ունեցել: Տավուշի մարզպետն Իջևանի տարածաշրջանից է, ու որպես գործընկեր, քաղաքական թիմակից իր հարցադրումներն է անում՝ կապված Բերդի տարածաշրջանի մասին: Վստահ եմ, որ կարճ ժամկետում Չինարին կզգա նոր իշխանությունների վարած քաղաքականության դրական արդյունքը, բարեփոխումներն իմ գործընկերոջ միջոցով կհասնեն իմ սիրելի ծննդավայր (ժպտում է, հեղ.):

- Հանրությունն անտարբեր չէ նաև պաշտոնյաների անձնական կյանքին: Փոքր ինչ կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

- Իհարկե, սիրով: Բնակվում եմ Աբովյան քաղաքում, երկու զավակ ունեմ, որդիս 12 տարեկան է, դուստրս՝ 4,5: Երկուսն էլ շատ ակտիվ, կենսուրախ «տպեր» են (ծիծաղում է, հեղ.): Սիրում են, որ միասին զբոսնում ենք, բայց արդեն մեկ ամսից ավել է՝ ցերեկներն ինձ չեն տեսնում: Ստիպված շատ ուշ են քնում, սպասում են, մինչև Հրազդանից վերադառնամ, ինձ տեսնեն, նոր քնեն: Տղաս շատ սիրում է ընթերցել, իրեն համար ամենալավ նվերը գիրքն է, ու ես պարբերաբար նման նվերներ եմ անում:

- Գրքերն ի՞նչ սկզբունքով եք ընտրում, ո՞ր գրականությունն եք ճիշտ համարում 12 տարեկան երեխայի համար:

- Անկեղծ ասած՝ իմ ճաշակով եմ ընտրում, բայց ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս ընտրության հետ ինքը սիրով է համաձայնվում: Կարդում է այն, ինչը ես ճիշտ եմ համարում, որ տվյալ տարիքում իմ որդին ընթերցի:  Բացի մանկապատանեկան գրականությունից նաև ազգային դաստիարակությանը նպաստող գրականություն եմ ընտրում: Արդեն Նժդեհի հատորներն է կարդացել, «Բանտին հուշերը», որպեսզի պատանեկան տարիքում արդեն իսկ գիտակցի պետության դերը, հասկանա, որ այս երկրի ու պետականության մի մասնիկն է: Հավատացեք, նա հիմա հստակ գիտակցում է, որ մի քանի տարի անց պետք է ծառայության մեկնի, 7-8 տարեկանից ես նրա հետ խոսել եմ այդ մասին: Իմ որդու հետ հայրաբար առաջին լուրջ զրույցն այն է եղել, որ ինքս ծառայել եմ ու այդ ծառայությունն իմ հոգեկերտվածքի վրա մեծ հետք է թողել: Նույն ճանապարհն էլ նա պետք է անցնի: Ու հիմա անհամբեր սպասում է, թե երբ է անցնելու այս 6 տարին, որ ծառայության անցնի Ազգային բանակում: Ես դա հպարտությամբ եմ ասում, որովհետև մեր հանրության մեջ նկատում եմ միտումներ, երբ ոմանք այդ հարցին ուզում են յուրովի լուծումներ գտնել ու խուսափել:

- Կարծում եմ՝ ոմանց դեպքում խուսափելու պատճառ են դառնում ոչ միայն պատերազմական իրավիճակն ու հակառակորդը, այլև՝ երբեմն բանակում տեղ գտած միջանձնային հարաբերությունները:

- Այո, ցավոք սրտի այդ երևույթը կա, բայց նաև պետք է նկատենք, որ քաղաքացիական գիտակցության բարձրացման արդյունքում այդ երևույթներն էլ կվերանան բանակից, մեր զինվորների առօրյայից: Միջանձնային հարաբերությունների հիմքում ընկած են խորհրդային ժամանակներից մնացած հասկացություններ, կաղապարներ, որոնք նոր քաղաքացին, անկախության սերունդը իր քաղաքացիական գիտակցության բարձրացմամբ պետք է կոտրի: Դա նաև ընտանեկան, հանրային միջավայրի դաստիարակության արդյունք է: Յուրաքանչյուր զինակոչիկ տվյալ զորամասում արտացոլում է այն միջավայրը, որում մեծացել է: Եթե մարդը կարգ ու կանոն ունի իր ընտանիքում, միջավայրում, ապա նույնկերպ կլինի նաև ծառայության մեջ, իսկ եթե մեծացել է դատապարտելի առաջնահերթություններով ապրող անհատի ընտանիքում, ուրեմն այդ վատ բարքերը կտեղափոխի իր հետ բանակ: Ի շնորհիվ սպայական, հրամանատարական կազմի, նաև՝ գիտակից ծառայակից ընկերների, պետք է այդ վատ բարքերը զտվեն, խեղդվեն ու չարտացոլվեն բանակում: Վստահ եմ, այսօրվա իշխանության աշխատանքի շնորհիվ առավելագույնը մեկ-երկու տարվա ընթացքում բանակից այդ երևույթը իսպառ կվերանա: Գոնե վերջին շրջանում զգալիորեն նվազել են: Բանակը մեր պետության ողնաշարն է, պետականության երաշխավորը, որը չպետք է ներքին ու արտաքին ճակատներում խոցելի լինի:

- Ազատ ժամանակ գտնելու դեպքում հանգստի ո՞ր ձևն եք նախընտրում:

- Սիրում եմ երկար քայլել լեռներում, ուսումնասիրել շրջակա կիրճերը, պատմական կոթողները, հեռվից նայել իմ սիրելի բնակավայրերին: Արշավներն իմ սիրելի զբաղմունքն են, ակտիվ հանգստի կողմնակից եմ: Նաև շատ եմ սիրում ձիավարություն, չնայած վերջին ամիսներին՝ թավշյա հեղափոխության մեկնարկից մինչ օրս, ժամանակ չեմ ունեցել ձիավարելու: Լեռներում ձի վարելն ինձ համար հոգեվիճակ է (ժպտում է, հեղ.):

- Արդեն մեկ ամիս է՝ աշխարհի ուշադրության կենտրոնում ֆուտբոլն է: Հետևո՞ւմ եք աշխարհի խաղերին:

- (Ծիծաղում է, հեղ.) ճիշտն ասած՝ այդ սպորտաձևի նկատմամբ երբևէ հետաքրքրություն չեմ ունեցել, հիմա էլ որևէ խաղի չեմ հետևում: Նույնիսկ ընկերական շրջապատում, երբ ֆուտբոլի մասին թեմա է բացվում, անմիջապես փոխում եմ:

- Նկատել էի, որ այսպես ասած՝ նոր Հայաստանի պաշտոնյաները հասանելի են հանրության համար: Կպահպանվի՞ այդ հասանելիությունը նաև ամիսներ անց:

- Անձամբ իմ առումով 100 տոկոսով երաշխավորում եմ՝ կմնամ այնպիսին, ինչպիսին կամ: Կասկածներ չունեմ նաև քաղաքական թիմիս առումով: Մենք երկար տարիներ ընդդիմադիր գործունեության փորձ ունենք, ու բացառում եմ, որ կդառնանք այնպիսին, ինչի դեմ ինքներս պայքարել ենք: Հենց նման փոփոխություն լինի, ապա ժողովուրդն իրավունք ունի անմիջապես օգտագործելու այն գործիքակազմը, որն իրեն սովորեցրել է վարչապետը ու նրա թիմը: Նա կմերժի մեզ: Ուրախ եմ, որ մենք այսուհետ կունենանք մի հասարակություն, որը չի ընդունի այն իշխանությանը, որն իր (ժողովրդի, հեղ.) շահերից բխող գործունեություն չի ծավալում: Չի կարելի մերժելով հրեշներին՝ դառնալ հրեշներ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15/11/2018 20:00 Ճապոնիայում նշել են սպորտի օրը (Տեսանյութ) 15/11/2018 19:30 Շոտլանդիայում կոչ են արել կասեցնել Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրը 15/11/2018 19:19 Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին 15/11/2018 19:09 Դանիայի պաշտպանության նախարարը Ռուսաստանի գործողություններն անվանել է անվտանգության սպառնալիք 15/11/2018 18:56 ԱՄՆ-ում iPhone X է պայթել թարմացումների ժամանակ 15/11/2018 18:49 Եթե Տավուշում գտնեմ ինձ նման պայքարող 10 հոգի, ինձ հաղթած կհամարեմ. Անահիտ Մութաֆյանն ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի ՀՀԿ ցուցակով 15/11/2018 18:29 Քոչարյանի փաստաբանը Վճռաբեկ դատարան է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ակտիվիստները Մարտի 1-ին կրակում՝ ավտոբուսների հետևում թաքնված 15/11/2018 18:27 Վաղվա առաջնորդ կդառնան նրանք, ովքեր կգիտակցեն աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորություն. Արմեն Սարգսյան 15/11/2018 18:19 Շատ մեծ հավանականությամբ կդիմենք Եվրոպական դատարան. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան 15/11/2018 18:11 Հայտնի բանաստեղծը դանակահարությունից հետո հոսպիտալացվել է 15/11/2018 18:10 Քոչարյանի վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը Վճռաբեկ դատարանը բավարարեց մասնակի (Տեսանյութ) 15/11/2018 18:06 Փոխքաղաքապետի անակնկալ ստուգայցը մանկապարտեզներում թերություններ է բացահայտել 15/11/2018 18:03 Ըստ դիմումի՝ Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն. հարուցվել է քրեական գործ 15/11/2018 17:50 Որոշ ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում 15/11/2018 17:46 Սաուդյան գլխավոր դատախազությունը մահապատիժ կպահանջի Հաշուքջիի սպանության մեղավորների համար 15/11/2018 17:34 Վճռաբեկ դատարանը քիչ անց կհրապարակի Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը 15/11/2018 17:32 «Իմ քայլը» դաշինքը դեռևս հաստատված կարգախոս չունի. Վահան Կոստանյան 15/11/2018 17:29 Մեղադրանք է առաջադրվել՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար 15/11/2018 17:21 Մեյը բացառել է Brexit-ի հարցով ևս մեկ հանրաքվեի անցկացումը 15/11/2018 17:16 Կոնվերս բանկը հայտարարում է 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար 15/11/2018 17:03 Վաչագան Ղազարյանը կալանավորվեց 15/11/2018 17:00 «Արփի գազ»-ը և «Գլաձոր Մ.Գ.Հ.»-ը 2015-2018 թվականների ընթացքում պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափի գումարներ. քրգործեր են հարուցվել 15/11/2018 16:55 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա 15/11/2018 16:45 «Բավարիան» ցանկանում է գնել Բունդեսլիգայի լավագույն հարձակվողին 15/11/2018 16:41 Վաչագան Ղազարյանը դարձյալ կկալանավորվի. Վճռաբեկ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը 15/11/2018 16:34 Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության զարգացման հեռանկարները 15/11/2018 16:27 Ավստրալիայում ասեղներ են գտել երկու փաթեթ տանձի մեջ 15/11/2018 16:16 Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բալետի արտիստ Վահագն Մարգարյանի բուժմանն աջակցելու նպատակով հաշվեհամար է բացվել 15/11/2018 16:08 ՀՀԿ ցուցակը սկզբունքային մահապարտների ցուցակ է. Արմեն Աշոտյան 15/11/2018 16:00 Դեսպան. Ավստրիան հետաքրքրված է ՌԴ-ԵՄ հարաբերությունների կարգավորմամբ 15/11/2018 15:54 Նման բան անգամ «հին Հայաստանում» ամեն անգամ չէր պատահում. բողոքարկելու ենք դատախազություն. Իոաննիսյան 15/11/2018 15:46 Պուտինը պատմել է, թե ինչ է ցանկանում քննարկել Թրամփի հետ Արգենտինայում 15/11/2018 15:39 Սաուդցի գլխավոր դատախազը հայտնել է, թե ով է Հաշուքջիի սպանության պատվիրատուն 15/11/2018 15:28 Կոչ եմ անում բոլորիս գործել ողջամտության սահմաններում. Վահրամ Բաղդասարայանը որպես ՀՀԿ ռեյտինգային թեկնածու առաջադրվում է Լոռիում 15/11/2018 15:20 Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է 15/11/2018 15:16 Մենք խնդիր ունենք երկրորդ տեղն ընկնելու, դրա համար ենք պայքարելու. Էդմոն Մարուքյան 15/11/2018 15:14 Մարտինոն 4 տարով կգլխավորի Մեքսիկայի հավաքականը 15/11/2018 15:01 Իրաքցի եղբայրները Lamborghini են հավաքել (Տեսանյութ) 15/11/2018 14:55 Ուրիշի հարսանիքի սեղանին թամադայություն մի արեք. Շարմազանովը՝ Մարուքյանին 15/11/2018 14:49 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ 15/11/2018 14:46 Գերմանիայի ԱԳՆ-ն Կիևին հորդորում է փակել «Միրոտվորեց» կայքը 15/11/2018 14:42 «Իմ քայլը» ընտրություններին կմասնակցի «Նիկոլ վարչապետ» կարգախոսով. Հրաչյա Հակոբյան 15/11/2018 14:39 Մոսկվայում մտադիր են անվարորդ մետրո գործարկել 15/11/2018 14:34 Այսօրվա իշխանությունները հաջողությամբ շարունակում են անել նույնը՝ մոռանալով իրենց երբեմնի տված խոստումները. Աշոտյան 15/11/2018 14:28 ԱՄՆ-ի քաղաքային իշխանություններն «առանց պատճառաբանելու» բոլոր ոստիկաններին աշխատանքից ազատել են 15/11/2018 14:23 Պատմական պահ է Իսրայելում դեսպանության բացման համար. Քաղաքագետը՝ Իսրայելի պաշտպանության նախարարի հրաժարականի մասին 15/11/2018 14:16 ԱՄՆ-ն նախատեսում է վերանորոգել Աֆղանստանում ռուսական ուղղաթիռները 15/11/2018 14:08 Ինդոնեզիայի նախագահն ակնկալում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու շուտափույթ ստեղծում 15/11/2018 14:02 Brexit-ի հարցով բրիտանացի նախարարը հայտարարել է հրաժարականի մասին 15/11/2018 13:55 Տոմսկի շրջանում բացահայտվել է Սիրիայում ԻՊ-ի համար գումար հավաքող խմբավորում 15/11/2018 13:47 Տուսկը հայտնել է, թե երբ է կայանալու Brexit-ի հարցով Եվրախորհրդի գագաթաժողովը 15/11/2018 13:39 Նավթի համաշխարհային գներն աճում են 15/11/2018 13:34 Բելգիայում մեկնաբանել են Brexit-ի համաձայնագրի նախագիծը 15/11/2018 13:27 Անտրամաբանական է կարծել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների պարագայում հնարավոր է հասնել հակամարտության կարգավորմանը. Արցախի ԱԳՆ 15/11/2018 13:22 Նիկոլ Փաշինյան․ Մենք պետք է աշխատենք, որ «Հին Երևան» նախագիծը կյանքի կոչվի 15/11/2018 13:18 Արտակ Զեյնալյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին 15/11/2018 13:11 Քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ. ՊԵԿ նախագահը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեմ քրգործի մասին (Տեսանյութ) 15/11/2018 13:03 Ներկա փուլում ՀՀ ներկվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա. Հրանտ Թադևոսյան 15/11/2018 13:00 ՊԵԿ հրապարակման պատճառով «Գազպրոմին» ռուսական բանկից տրամադրվելիք 150 մլն դոլարի վարկի պայմանագիրը կասկածի տակ է դրվել 15/11/2018 12:53 Երկու տղամարդ գնում են ԶԱԳՍ և ասում՝ մենք ուզում ենք ամուսնանք, կա արդյոք օրենսդրական որևէ ճանապարհ՝ նրանց ամուսնությունը կգրանցվի. Փաշինյան 15/11/2018 12:53 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 15/11/2018 12:47 Կառավարության անդամների ճեպազրույցները լրագրողների հետ 15/11/2018 12:40 Արագածոտնի և Արմավիրի որոշ համայնքներում ջուր չի լինի 15/11/2018 12:31 Ալժիրում ֆուտբոլային հանդիպումից հետո ծեծկռտուքի հետևանքով 40 մարդ է տուժել 15/11/2018 12:20 Կառավարությունը չհամաձայնեց հավասարեցնել գարեջուր ներկրողների և տեղական արտադրողների համար սահմանված ակցիզային հարկը 15/11/2018 12:17 Ուժը կորցրած է ճանաչվել քաղաքացիական կացության ակտերի գրանցումը վարչատարածքային պատկանելությամբ սահմանափակող դրույթը 15/11/2018 12:11 Դատախազության պարզաբանումը՝ Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բաց նամակի և հրապարակումների վերաբերյալ 15/11/2018 12:00 Կալիֆոռնիայում հրդեհի զոհերի թիվը հասել է 58-ի 15/11/2018 11:53 Կառավարության նիստերն այսուհետ կլինեն դռնբաց. նախագիծը հաստատվեց 15/11/2018 11:48 «Չելսին» Քեյհիլին ձմռանը վարձակալության կհանձնի 15/11/2018 11:43 Նոյեմբերի 21-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ 15/11/2018 11:39 Դեկտեմբերի 9-ի ընտրություններում «ասողների ինստիտուտները» իսպառ պետք է բացառել. Նիկոլ Փաշինյան 15/11/2018 11:26 270 միլիոն 858 հազար դրամ՝ «Վարդաշեն», «Նուբարաշեն» ու «Սևան» ՔԿՀ-ներում վերանորոգումներ անելու համար 15/11/2018 11:21 Կանադայում ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով 25 մարդ է տուժել 15/11/2018 11:14 Ակցիա՝ Կառավարության դիմաց. Պահանջում են ԿԳ նախարարի հրաժարականը 15/11/2018 11:10 Մի շարք համայնքներում մինչև վեց ժամ լույս չի լինի 15/11/2018 11:01 Սա համարում եմ անձնական վիրավորանք. Սամվել Ֆարմանյանը՝ Ալեն Սիմոնյանին 15/11/2018 10:54 ԱԺ քառօրյա նիստը 15/11/2018 10:41 Ձեր առաջարկած նախագծի ընդունումը բերելու է «բեսպրիձելի». Զոհրաբյանը՝ Ֆարմանյանին 15/11/2018 10:33 Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը հետաքրքրված է նախագահ Սարգսյանի՝ համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագծի տեսությամբ 15/11/2018 10:25 ՊԵԿ-ը կանխել է «ափիոն» և «մարիխուանա» տեսակի թմրանյութների ներկրման փորձեր 15/11/2018 10:17 Քվորում չապահովելու պատճառով խորհրդարանը չի կարողանում շարունակել աշխատանքները 15/11/2018 10:10 ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն՝ ունենալով Արցախի անվտանգ ապագան և կայուն զարգացումն որպես իր օրակարգի 1-ին կետ. Վիգեն Սարգսյան 15/11/2018 09:59 «Ժամանակ». Հնարավոր է «Ժառանգություն» կուսակցության հերթական պառակտման ականատեսը դառնանք 15/11/2018 09:54 «168 Ժամ». Առանց ընդդիմության նույնիսկ այս անցումային փուլը չի կարող արդյունքներ տալ, առողջ քաղաքական կյանքի համար հարկավոր են հակակշիռներ. Վերլուծաբան 15/11/2018 09:49 «Հրապարակ». Ծանոթ-բարեկամի ինստիտուտի մասին. ՏԿ-ում խորհրդական է, չէ՞, ընդամենը․ բա հավաքարա՞ր աշխատի, պահա՞կ աշխատի 15/11/2018 09:45 «Ժողովուրդ». Սա սադրա՞նք է, թե՞ բանակցություններից առաջ «Գազպրոմին» անկյուն մղելու և խեղճացնելու փորձ 15/11/2018 09:41 «Փաստ». Փաշինյանին «շանս տվողները» 15/11/2018 09:39 «Ժամանակ». ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը հին համակարգից ժառանգություն մնացած գյուղապետերն են 15/11/2018 09:36 «Հրապարակ». «ՔՊ»-ի համար ամենածանր տարածքներից մեկն Արարատն է 15/11/2018 09:33 «Ժողովուրդ». ՊԵԿ-ը դեռ չի որոշել՝ կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե՞ կենդանի 15/11/2018 09:30 «Ժամանակ». Արսեն Թորոսյանի հետ հարցազրույցի պատճառով Ծառուկյանն աշխատանքից ազատել է Պետրոս Ղազարյանին 14/11/2018 20:15 Նոր կեղծիքներ փաստերի փոխարեն. Fip.am-ը շարունակում է մոլորեցնել ընթերցողին 14/11/2018 20:15 Դուբայի ոստիկանները թռչող մոտոցիկլետներ են փորձարկում (Տեսանյութ) 14/11/2018 20:00 Բարձրակարգ նորաձևություն՝ աղբից (Տեսանյութ) 14/11/2018 19:38 Ավստրալիայում երեք մարդ ահաբեկչություն նախապատրաստելու համար մեղավոր է ճանաչվել 14/11/2018 19:27 Կուրցը հայտարարել է, որ Ավստրիան կենտրոնացած է Ռուսաստանի հետ երկխոսության վրա 14/11/2018 19:19 Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ 14/11/2018 19:17 Հրապարակվել է ՀՀԿ ընտրական ցուցակը 14/11/2018 19:15 «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում են Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Արման Բաբաջանյանը

Տվյալ բաժնի վերջին նյութերը