Աղմուկ բարձրացրած ճամփորդություն. վիդեոբլոգեր Վլադ Մագան` Ադրբեջան ու Արցախ կատարած այցի, կադրից դուրս մնացած դրվագների ու տպավորությունների մասին

12/07/2018 16:05

Աղմուկ բարձրացրած ճամփորդություն. վիդեոբլոգեր Վլադ Մագան` Ադրբեջան ու Արցախ կատարած այցի, կադրից դուրս մնացած դրվագների ու տպավորությունների մասին


Հուլիսի 3-ին վիդեոբլոգեր Վլադ Մագան` Վլադ Մովսեսովը, հրապարակեց տեսանյութ հերթական երկիր կատարած այցելությունից` «միայնակ ու առանց գումարի» ֆորմատով:

«Միայնակ դեպի Ադրբեջան՝ Դաղստանից. Հայը Բաքվում» վերնագրված տեսանյութում Վլադը պատմել է իր հայկական ու վրացական արմատների մասին, ցույց տվել Բաքուն, եղել Ադրբեջանի հեռավոր գյուղերից մեկում:

Ադրբեջան կատարած այցելությունից ու տեսանյութի հրապարակումից հետո, սակայն, վլոգերը սկսել է սպառնալիքներ ստանալ ու տարածել երկրորդ տեսանյութը, որում կոչ է անում իրեն չներքաշել քաղաքականության մեջ ու բացատրում` նա պարզապես տեսախցիկով երիտասարդ է, ով ճանապարհորդում է տարբեր երկրներ:

Աղմուկ բարձրացրած այդ ճամփորդության, զգացողությունների ու կադրում չհայտնվածի մասին վլոգերի հետ զրուցել է Aysor.am-ը:



- Վլադ, կարելի է ասել, որ Հայաստանում ու Ադրբեջանում ձեր վիդեոբլոգի մասին հիմնականում իմացան աղմուկ բարձրացրած այս տեսանյութից հետո: Բայց, ինչպես երևում է յութուբյան Ձեր ալիքից, արդեն հասցրել եք նման կերպ ճամփորդել շատ երկրներում: Ինչպե՞ս սկսեցիք վիդեոբլոգինգով զբաղվել:

- Եթե երկու բառով՝ 3 տարի առաջ ես ունեի ամեն ինչ` անձնական կյանք, ուսում, բայց ինչ-որ պահի դա քանդվեց: Կողքիս ոչ ոք չմնաց ու ամեն ինչ սկսեց ոչ հարթ ճանապարհով գնալ:
Դեռ մանկությունից երազում էի աշխատել տեսախցիկի հետ, դերասան լինել, բայց քասթինգներին ինձ չէին ընտրում: Ինչ-որ պահի ուղղակի հասկացա, որ պետք է վերցնել տեսախցիկն ու փորձել իմ ցանկացածն ինքնուրույն անել: Չեմ կարող տեսանյութերս ճամփորդական ֆիլմեր անվանել, համենայնդեպս, ուզում եմ ձգտել դրան:
Երկու տարի ճիշտ ֆորմատն էի փնտրում և միայն հիմա, երբ ինձանից հեռացավ գործընկերս, սկսեցի ճանապարհորդել ու նկարահանել միայնակ: Առաջին երկիրը, ուր ես հենց այս տարբերակով` «միայնակ ու առանց գումարի» գնացի, Դաղստանն էր, հետո եղավ Չեչնիան: Նման կերպ ճամփորդել եմ նաև Եվրոպայում:



- Ինչու՞ որոշեցիք Ադրբեջան գնալ:

- Որովհետև Ադրբեջանն այն երկիրն է, ուր ինձ չեն թողնի Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո: Պարզապես որոշեցի Հայաստան գալուց առաջ գնալ ու տեսնել նաև այդ երկիրը` հասկանալով, որ Հայաստանից հետո դա անել այլևս չեմ կարողանա:

- Ձեր տեսանյութն աղմուկ բարձրացրեց հիմնականում այն պատճառով, որ դրանում խոստովանում եք` մեկնում եք Ադրբեջան` ունենալով  հայկական արմատներ:

- Այո, իմ հայրն է հայ, պապը, ընդհանրապես, ընտանիքիս տղամարդիկ հիմանականում, իսկ տատիկս վրացուհի է: Ազգանունս Մովսիսյան է, իսկ անձնագրով` Մովսեսով:

- Ադրբեջանում հարցեր չառաջացա՞ն ազգանվան հետ կապված, որովհետև նույնիսկ Մովսեսով տարբերակով այն բավականին հայկական հնչեղություն ունի:

- Եթե անկեղծ ասեմ, հետո գործից հասկացող մարդիկ ինձ ասացին, որ ողջ մնալու կամ չբռնվելու իմ շանսերը զրո էին և Ադրբեջանի սահմանապահները պարզապես բացթողում են արել: Այսինքն՝ իրենք պետք է ինձ ձերբակալեին հենց սահմանին, բայց «բախտս բերել է»:



- Ադրբեջանի ԱԳՆ-ն ունի, այսպես կոչված, «սև ցուցակ», որում ընդգրկվում են բոլոր այն քիչ թե շատ հայտնի մարդիկ, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ ու հայտարարում այդ մասին: Դուք դրա մասին լսե՞լ էիք:

- Հենց ցուցակի մասին, այդ անվանումով չէի լսել: Բայց, ինչպես արդեն ասացի, գիտեի, որ արձանագրվում են Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եղած մարդիկ ու նրանց մուտքն Ադրբեջան արգելված է:

- Ձեր տեսանյութի տարածումից  ու դրան հետևած ադրբեջանական կտրուկ արձագանքից հետո բոլորը միանգամից հիշեցին մեկ այլ բլոգեր` Ալեքսանդր Լապշինի պատմությունը, հատկապես, որ նա ևս Facebook-ի իր էջում տարածել էր Ձեր տեսանյութը: Դուք նրան ճանաչու՞մ եք:

- Հիմա արդեն հիանալի գիտեմ նրա պատմությունը: Բայց իմացել եմ դրա մասին հիմա՝ Ադրբեջան այցելելուց հետո միայն: Այս օրերին կարդում եմ ադրբեջանական ԶԼՄ-ներում, որ ես հայ գործակալ եմ, Լապշինի համախոհը և այլն:

- Բացի ադրբեջանցի օգտատերերից սոցցանցային հարթակներում ստացած մեկնաբանություններից, սպառնալիքներից, եղե՞լ է ինչ-որ պաշտոնական արձագանք Ադրբեջանից, Ձեզ հետ ինչ-որ մեկը պետական մակարդակով կապվե՞լ է:

- Ոչ, ինձ հետ ոչ ոք չի կապվել, բայց այսպես ասեմ` ունեմ հստակ տեղեկատվություն, որ Ադրբեջանում ինձ արդեն շատ լավ ճանաչում են ու հետաքրքրվում են ինձանով նաև այլ երկրներում: Հենց այդ պատճառով ես նկարեցի իմ երկրորդ` կոչ-տեսանյութը: Ինձ չեն վիրավորում համացանցային մեկնաբանությունները, սպառնալիքները, ես նկարեցի այդ կոչը հենց այն պատճառով, որ ստացա ինֆորմացիա` Ադրբեջանը պետական մակարդակով հետաքրքրվում է ինձանով այլ երկրներում:



- Լապշինի պատմությունն իմանալուց հետո, այդ թվում այն, որ իրեն Ադրբեջան են արտահանձնել Բելառուսից, ինքներդ Ձեր մասով անհանգստություն չու՞նեք: Հատկապես որ Բելառուսի քաղաքացի եք ու բնակվում եք այդ երկրում:

- Դե առաջին հերթին Լապշինն ուներ Ռուսաստանի ու Իսրայելի քաղաքացիություն, երկրորդ` նա հստակ արտահայտվում էր Ադրբեջանի դեմ: Ես պարզապես ներկայացնում եմ պատմական փաստերը, նկարահանում եմ մարդկանց. Արցախում նկարված տեսանյութում ես խոսելու եմ քաղաքականությունից, բայց անդրադառնալու եմ դրան զուտ որպես սեփական կարծիք՝ առանց որևէ քարոզչության: Ես արդեն իսկ գիտեմ, որ ադրբեջանական կողմն այստեղ էլ կգտնի քաղաքականություն, սակայն ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել` ես քաղաքականության հետ կապ չունեմ:



- Վերադառնանք ճամփորդական տպավորություններին: Կայի՞ն ինչ-որ զգացողություններ, որոնք չերևացին, չփոխանցվեցին կադրում կամ հեռացվեցին մոնտաժի ընթացքում: Ի դեպ, ադրբեջանական կողմը ևս անդրադարձել է մոնտաժին` նշելով, որ դուք հատուկ եք թողել միայն այն մարդկանց, ովքեր, օրինակ, լավ չեն խոսում ռուսերեն կամ այդքան էլ բարյացկամ չեն: 

- Ես ուղղակի չեմ հասկանում՝ ինչու՞ են նրանք այդքան կենտրոնացել ռուսերենի հարցի վրա: Ռուսերենի մասին ես շատ եմ խոսում, խոսում եմ բոլոր երկրներում: Ինձ պարզապես որպես ճամփորդող մարդ հետաքրքիր է, որ երկրում գիտեն լեզուներ, որում` չէ: Օրինակ` ես անգլերեն թույլ գիտեմ ու պատկերացրեք ինձ նման մեկին, ով բլոգս նայելով, պատրաստվում է մեկնել այսինչ երկիրը, նա պիտի չէ՞ հասկանա, թե այդ երկրում, որ լեզվով կկարողանա շփվել:

Իսկ իրականում ես մոնտաժով շատ նեգատիվ եմ հանել տեսանյութից: Նույնիսկ ցանկանում էի մի առանձին տեսանյութ պատրաստել այդ բոլոր ոչ հաճելի պահերով: Օրինակ,  այնպիսի մանրուքներ, որ նկարահանման ընթացքում կողքս մեքենա է կանգնում ու մեկը գոռում է` «Հն, ի՞նչ ես նկարում», այն դեպքում, որ ես նկարում եմ պարզապես շինությունները:
Կամ անցնում է մեկն ու հատուկ ուսով մի կողմ հրում տեսախցիկս: Այս ճամփորդության ընթացքում շատ եղան նաև դեպքեր, երբ ինձ խոստացան օգնել, բայց չարեցին: Օրինակ` բենզալցակայանում մեկն ասում է`«սպասիր հիմա օգնեմ քեզ, մեքենա «բռնեմ»», բայց մեկ րոպեից նրա դեմքը մռայլվում է ու նա ինձ դուրս է անում՝ այդ տարածքից մթին ուղարկելով դատարկ խճուղով քայլելու:

Ես որոշեցի չթողնել այդ պահերը՝ միայն դիտողների մասին մտածելով: Այսինքն՝ որոշեցի թողնել ազգի հետ առնչվելու իմ հիմնական դրվագները, իսկ այս տհաճ մանրուքները` հանել: Ես չեմ ուզում, որ իմ տեսանյութերը բացասական զգացողություններ թողնեն, այո, ուզում եմ ցույց տալ նաև ճշմարտությունը, իրական պատկերը, բայց ուզում եմ, որ դիտողներն իմանան` աշխարհում կան նաև լավ մարդիկ, ոչ միայն տհասներ: 

- Շատերը նկատեցին, որ այս տեսանյութում դուք փակել եք երիտասարդի դեմքն, ով Ձեզ օգնեց, գիշերելու տեղ տվեց, մեքենայով ճանապարհեց: Դա նրա խնդրա՞նքն էր, թե՞ Դուք մտահոգություններ ունեիք, որ Ձեզ օգնելու համար նա կարող է խնդիրներ ունենալ:

- Այսպես ասեմ, նա իմ բլոգի դիտողներից է` արդեն նախկին: Քանի որ ես սկզբունքորեն առանց գումարի եմ ճանապարհորդում, տարբեր երկրներում ունեմ հետևորդներ, որոնք առաջարկում են ինձ օգնել ինչ-որ ծայրահեղ իրավիճակում: Այդ երիտասարդը նրանցից մեկն էր: Երբ արդեն մեկնեցի Ադրբեջանից, ճիշտ համարեցի խոսել հետը, գրեցի, որպես մարդու, ով ինձ գիշերակաց է տվել, տարել իր տուն, որ ունեմ հայկական արմատներ, եղել եմ նաև Լեռնային Ղարաբաղում և տեսանյութում այդ մասին խոսվելու է:

Կարծես թե համաձայնության եկանք, քանի որ նշեցի` հարցի քաղաքական կողմի մեջ չեմ խորանալու: Սակայն հրապարակումից հետո, նա, ինչպես Ադրբեջանում բոլորը, տեսանյութում տեսան միայն բացասականը, երիտասարդն ինձ մի քանի «քաղցր» բառ ասաց ու բողոք ուղարկեց YouTube` պահանջելով ջնջել տեսանյութը: Ես կապվեցի հոսթինգի հետ ու հեղինակային իրավունքով համաձանության եկանք` ես փակում եմ այդ տղայի դեմքը, նրանք չեն ջնջում իմ տեսանյութը:

- Ո՞ր երկրից Դուք  մուտք գործեցիք Ադրբեջան ու ինչպե՞ս հեռացաք:

- Ադրբեջան մտա Դաղստանով, հեռացա` Վրաստանով, հետո՝ Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանը լքեցի անմիջապես Կիրովաբադ այցից հետո, տեսանյութում կա այն տղամարդը, ով շատ չարացած խոսում է հայերի մասին, իսկ ես արդեն չեմ կարողանում զսպել զգացումներս: Ահա դա վերջին զրույցն էր: Արդեն 2 ժամ անց ես Վրաստանում էի, քանի որ հասկանում էի` այդտեղից պետք է շատ արագ հեռանալ:

- Հայաստան, Լեռնային Ղարաբաղ Դուք մուտք գործեցիք՝ անձնագրում արդեն ունենալով նշումը, որ եղել եք Ադրբեջանում: Ինչպե՞ս դրան արձագանքեցին այստեղի սահմանապահները, հարցեր չէին տալի՞ս:

- Չէ: Հայկական սահմանին ուսումնասիրեցին այդ կնիքը, նույնիսկ չեմ կարող ասել, որ չարությամբ, հետո ինձ նայեցին, հետո դրեցին իրենց կնիքն ու ինձ բարի ճանապարհ մաղթեցին: Իսկ Լեռնային Ղարաբաղում` այդ փոքրիկ անցակետում, ինձ մոտավորապես այսպես դիմավորեցին` «Վա~յ, որտեղի՞ց ես, ո՞վ ես, սա մեր համարները եղբայր, եթե բան պետք լինի...»: Ինձ կերակրեցին, մենք սուրճ խմեցինք ու վերջ` ես շարունակեցի ճանապարհս:

- Առանց սփոյլերների Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում նկարահանված տեսանյութի վերաբերյալ, մի քիչ կիսվեք տպավորություններով:

- Կասեմ, որ Արցախում, ցավոք, շատ տեղեր փակ մնացին, որովհետև դրանցում հիմա վտանգավոր էր նկարահանումներ անել: Ընդհանուր առմամբ թողարկումը մեծ չի ստացվել, բայց, կարծում եմ, կհետաքրքրի մարդկանց, ովքեր չեն պատկերացնում` ինչ է կատարվում Ղարաբաղում ու ինչպես են այնտեղ ապրում մարդիկ:

Ինչ վերաբերում է անձնական զգացողություններիս, մի քանի համայնք Լեռնային Ղարաբաղում այնքան կոլորտիտային էին, որ կարելի է ասել, դրանք ամենահզոր միջավայր ունեցող տեղերն են, որոնցում կյանքումս եղել եմ: Իսկ ես եղել եմ և′ լքված տիեզերական նավերում, և′  Չերնոբիլում, ուզում եմ ասել` համեմատելու բան ունեմ:



- Ինքներդ ի՞նչ գիտեիք Ղարաբաղի մասին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությա՞ն` հաշվի առնելով, որ այն Ձեր ընտանիքին էլ է առնչվել:

- Ես մտածում էի, որ այնտեղ մինչև օրս ակտիվ պատերազմ է, որովհետև պաշտոնական աղբյուրները միշտ խոսում են զոհերի, բախումների մասին: Առաջին պահերին, երբ դեռ ճանապարհին էի, ինձ մոտ ինչ-որ հիվանդագին անհանգստություն կար: Նայում էի` «ըհը, լեռներ են, իսկ եթե այնտեղ դիպուկահար կա՞ կամ կարո՞ղ է հիմա քայլեմ ու այստեղ հին ական մնացած լինի»: Այսպիսի կարծրատիպ ունեի:

Իսկ հեռանում էի այնտեղից այնքան թեթևացած, այնքան լիցքավորված, որ անընդհատ մտածում էի` սա այն տեղն է, ուր էլի եմ ուզում վերադառնալ: Ես, սովորաբար, ոչ մի տեղ չեմ ցանկանում վերադառնալ, միշտ առաջ եմ քայլում, նոր երկրներում լինում, իսկ Լեռնային Ղարաբաղ շատ կուզեմ հետ գալ ու հետս բերել ինձ շատ հարազատ ինչ-որ մարդու:

- Տեսանյութը դիտողներին հետաքրքրեց`Կիրովաբադում դուք ճի՞շտ էիք գտել Ձեր պապերի տունը: Նրանք տեսա՞ն նկարահանումները, ինչպիսի՞ն էր արձագանքը: Ճիշտ եմ հասկանում՝ նրանք հեռացել էին այդ քաղաքից 90-ականներին` հակամարտության պատճառո՞վ:

- Այո, նրանք այդ տարիներին էին հեռացել: Հիմա երկու պապ ունեմ, մեկն ասել էր, որ այդ փողոցի թիվ 167 տունն էր իրենցը, իսկ երկրորդը շատ երիտասարդ էր այն ժամանակ ու հստակ չի հիշում: Արդյունքում, փաստն այն է, որ իմ նկարահանումն ավելի շուտ տխրեցրեց նրանց, ես մտածում էի` հետաքրքիր կլինի, հաճելի բան կանեմ... բայց երևի այդ տարիների հիշողությունների պատճառով նայելը ծանր էր:

- Կա՞ ինչ-որ բան, որ կցանկանաք ավելացնել վերջում: 

- Պարզապես ուզում էի ասել` այն օրից, ինչ ինձ սկսեցին գրել հայեր, զանգել հայեր ու փոխանցել իրենց այդ բազմատոննայանոց աջակցությունը, գիտակցությունս, կարելի է ասել, փոխվեց:
Դա շատ կարևոր էր ինձ համար: Առաջին անգամ կյանքումս զգացի, որ ոչ թե միայնակ չեմ, այլ ինձ հետ մի ամբողջ բազմություն է:
Եվ ես պարզապես դրա համար շնորհակալ եմ, շատ շնորհակալ:

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17/07/2018 22:39 «Օդից փող» հաղորդումն այլևս եթերում չէ 17/07/2018 22:30 Աշխատանքից ազատվել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը 17/07/2018 22:22 Ադրբեջանի կողմից գերեվարված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցով փաստաբանները դիմել են ՄԻԵԴ. դիմումին ընթացք է տրվել 17/07/2018 20:04 Արցախի պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել 17/07/2018 20:01 Իտալիայում գնչուական քրեական կլանի ավելի քան 30 ներկայացուցիչ է ձերբակալվել 17/07/2018 19:47 «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն հուլիսի 17-ի դրությամբ պետական բյուջե արդեն իսկ վճարել է 721.4 մլն. դրամ 17/07/2018 19:45 Պեկինի «Շոուդու» օդանավակայանում մոտ 650 չվերթ է չեղյալ հայտարարվել 17/07/2018 19:31 Սանկտ Պետերբուրգում պայթյունից մահացածներն աշխատանքային միգրանտներ էին Միջին Ասիայից 17/07/2018 19:17 Ինչու՞ կհանգեցնի Ռուսաստանում ԱԱՀ-ի բարձրացումը 17/07/2018 19:10 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ 17/07/2018 18:53 ԵՄ-ն կրթական գերատեսչության ղեկավարությունից ակնկալվում է կոնկրետ ծրագրերի ներկայացում. հանդիպել են Արայիկ Հարությունյանն ու Պյոտր Սվիտալսկին 17/07/2018 18:48 Տարեսկզբից ի վեր ավելի քան 50 հազար միգրանտ է ժամանել Եվրոպա 17/07/2018 18:44 Կաթողիկոսը մասնակցել է Երևանում Արամ Մանուկյանի արձանի բացմանը 17/07/2018 18:37 Իսրայելացի զինվորականները սիրիացի փախստականներին թույլ չեն տվել անցնելու Գոլանի բարձունքներ 17/07/2018 18:34 ԵՄ-ն կշարունակի համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ֆինանսական և տեխնիկական օժանդակության ձևաչափերով. Սվիտալսկի 17/07/2018 18:29 Դավիթ Տոնոյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-չինական համագործակցությունը 17/07/2018 18:27 Ռուսաստանի դեսպանն Էստոնիայի ԱԳՆ է կանչվել 17/07/2018 18:19 Մինլինկովի-Սավիչը կարիերան կարող է «Չելսիում» շարունակել 17/07/2018 18:09 ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի զինվորականները վերականգնել են կապի «թեժ գիծը» 17/07/2018 17:59 Երևանում բացվում է Արամ Մանուկյանի արձանը. ՈԻՂԻՂ 17/07/2018 17:43 Լրագրող Տիրայր Մուրադյանի ծեծի դեպքով մեղադրանք է առաջադրվել ոստիկանին 17/07/2018 17:41 Ցզյաո Ցին անունով պանդան նշել է ծննդյան 8-ամյակը 17/07/2018 17:35 ՀՖՖ նախագահի լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է, եթե նա առաջադրվի, ես չեմ առաջադրվի. Ռուբեն Հայրապետյան 17/07/2018 17:28 Կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը 17/07/2018 17:20 Գյումրիի մշակութային կյանքը նոր շունչ կստանա. Գյումրին կունենա պարի միջազգային կենտրոն 17/07/2018 17:13 ՌԴ ՆԳՆ-ն առաջարկել է պարզեցնել ԽՍՀՄ նախկին քաղաքացիներին կացության թույլտվության տրամադրումը 17/07/2018 17:00 Խորենացի փողոցում քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է 17/07/2018 16:56 Տրանսպորտի փոխնախարարը լսել է Արարատի մարզի ուղևորների և ուղևորափոխադրողների փաստարկները 17/07/2018 16:45 Նիգերիայում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 40 մարդ է մահացել 17/07/2018 16:37 «Շիրակ»-ը կրկին հանդես կգա ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում 17/07/2018 16:34 Հակոբ Ավագյանին նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ 17/07/2018 16:29 Թրամփն արհամարհել է Պուտինի հետ հանդիպման համար իր օգնականների կազմած նյութերը 17/07/2018 16:24 Ցեխի փառատոն՝ Հարավային Կորեայում (Տեսանյութ) 17/07/2018 16:19 Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի 17/07/2018 15:59 Բրազիլիայում առևանգել են Թայսոնի մայրիկին 17/07/2018 15:50 Կոռուպցիոն բացահայտում Վարդենիսի ԲՈւՀ-ում. պետությանը պատճառվել է 6 միլիոն 230 հազար դրամի վնաս (տեսանյութ) 17/07/2018 15:44 Գնդեվանքի տարածքում Գարեգին Բ Կաթողիկոսի տեղաշարժն արգելափակելու ահազանգի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում 17/07/2018 15:35 Մեքսիկայում հայտնաբերել են ռադիոակտիվ նյութերով առևանգված կոնտեյներ 17/07/2018 15:23 Ֆլորիդայում շնաձկները հինգ րոպեում հարձակվել են երկու մարդու վրա 17/07/2018 15:10 Էկվադորը վարդերից իր բրգով ռեկորդ է ցանկանում գրանցել (Տեսանյութ) 17/07/2018 15:01 ԱՄՆ-ում լրտեսության մեղադրանքով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել 17/07/2018 14:50 Թրամփը միջուկային հիմնախնդիրը համարում է ամենակարևորն արդի աշխարհում 17/07/2018 14:44 «Սանիթեքը» ներողություն է խնդրում, որ Երևան քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվել 17/07/2018 14:37 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 17/07/2018 14:28 Քննարկվել են պետական կառավարման և բիզնեսի ոլորտում բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցեր 17/07/2018 14:24 Պուտին. Ռուսական հատուկ ծառայությունները չունեն Թրամփի դեմ ոչ մի կոմպրոմատ 17/07/2018 14:19 Նարեկ Սարգսյանը ստիպել է քաղաքացուն չվարձակալել «Օպերա» ակումբը և գիշերային ակումբ աշխատեցնելու բիզնեսով չզբաղվել. դատախազություն 17/07/2018 14:10 Մալիշկա համայնքի ղեկավարի կալանավորման հարցը կբողոքարկվի վերաքննիչ դատարանում 17/07/2018 14:05 Հարցը չի քննարկվում. Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տա 17/07/2018 13:45 Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Փաշինյան-Տեր-Պետրոսյան հանդիպում 17/07/2018 13:31 Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Եգիպտոսի հավասարակշռված դիրքորոշումը Հայաստանի համար կարևորագույն հարցերում 17/07/2018 13:18 Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված քննությամբ վերականգնվել է ավելի քան 43 միլիոն դրամ 17/07/2018 13:00 Ջրային կոմիտեի նախագահն աշխատանքային շաբաթը սկսել է մարզային այցերով 17/07/2018 12:52 «Յանդեքսում» հայտնվել են ռուսների անձնական տվյալները 17/07/2018 12:44 Իրանում երկրաշարժ է գրանցվել 17/07/2018 12:35 ԵԿՄ-ից անջատված ազատամարտիկները Արա Խուդավերդյանին առաջադրել են ԵԿՄ նախագահի թեկնածու. Ուղիղ 17/07/2018 12:26 Թրամփ. Հելսինկիի գագանթաժողովում «լավ արդյունքներ» ձեռք բերվեցին 17/07/2018 12:17 Գյումրիում ժամանակավոր կացարանում բնակվող ընտանիքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ տուն կունենա 17/07/2018 12:08 Ներման գործընթացն սկսելու համար նախևառաջ անհրաժեշտ է դատապարտյալի կողմից ներկայացված ներման խնդրագիրը. Նախարարություն 17/07/2018 12:04 Հավայիներում լավայի պայթյունի հետևանքով 12 մարդ է տուժել 17/07/2018 11:50 Երևանում կինը բենզին է լցրել տղամարդու վրա և այրել 17/07/2018 11:45 Նավթի համաշխարհային գները նվազում են 17/07/2018 11:33 Երկու արտասահմանցի տարբեր մարզերում փող են գաղտնի հափշտակել 17/07/2018 11:20 Արա Բաբլոյանը շնորհավորել է ակնաբույժ Ալեքսանդր Մալայանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ 17/07/2018 11:09 Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել 17/07/2018 10:57 Նախագահը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել 17/07/2018 10:46 Ազատամարտիկների փողոցի տներից մեկի պատին օձ է հայտնաբերվել 17/07/2018 10:33 Ռոնալդուն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Յուվենթուս» 17/07/2018 10:21 Երևանում և վեց մարզում լույս չի լինի 17/07/2018 10:10 Տխրահռչակ նախաձեռնության ներկայացուցիչներից ոմն մեկի մոլի ջանքերով, կոտրվել էր իմ ֆեյսբուքյան էջը. Վահրամ քահանա Մելիքյան 17/07/2018 09:59 «Իրատես». Հների ու նորերի բարերարը 17/07/2018 09:54 «168 Ժամ». «Հեղափոխությունը երկիրը ժողովրդական չի դարձնում» 17/07/2018 09:50 «Հրապարակ». Լարիսա Մինասյանը բանակցել-հանդիպել է ԵՄ ներկայացուցիչների հետ՝ «ստեղծելու հարթակ հայկական պատվիրակության համար» 17/07/2018 09:46 «Ժամանակ». Նոր կառավարության պաշտոնյաները անհանգստացած են 17/07/2018 09:43 «Ժողովուրդ». Ադրբեջանական զինուժն օրերս կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ջիլ գյուղի ուղղությամբ 17/07/2018 09:40 «Իրատես». Նիկոլ Փաշինյանին շատ է դուր եկել նախագահական «դաչան» Սևանում 17/07/2018 09:37 «Ժամանակ». Ռոբերտ Քոչարյանը թանկ համարվող փաստաբաններ է վարձել, որոնք պետք է օգնեն ազատվել Մարտի 1-ի պատասխանատվությունից 17/07/2018 09:33 «Հրապարակ». Գոնե բանակի մասով շոուներ չպետք է անեին 17/07/2018 09:30 «Փաստ». Նոր իշխանություններն այնքան սխալներ են անում, որոնք ՀՀԿ–ն կարող էր քննադատել, բայց չի անում. ինչո՞ւ 17/07/2018 09:24 «Ժողովուրդ». Ընտրակաշառք. Բնակչության նկատելի մի զանգված կարող է հայտնվել եթե ոչ բանտերում, ապա քրգործով մեղադրյալի կարգավիճակում 17/07/2018 09:20 «Հրապարակ». Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» ծրագրում կրճատումներ են՝ առանց հիմնավորման 16/07/2018 22:41 Կարպիս Փաշոյանը լավ լուր ունի. նա հրաժարական է տվել առաջին փոխվարչապետի խոսնակի պաշտոնից 16/07/2018 21:00 Գիտնականները վախը հաղթահարելու միջոց են գտել (Տեսանյութ) 16/07/2018 20:45 Կենդանաբանական այգում ցուցադրել են վայրի բնությունից անհետացած մեքսիկական գայլեր (Տեսանյութ) 16/07/2018 20:31 Զինծառայությունից ազատել են շուրջ 40 զինակոչիկների. առանցքային դերակատարում է ունեցել բժիշկ Արամայիս Սանոսյանը. ԱԱԾ (Տեսանյութ) 16/07/2018 20:30 Բրիտանական ավտոմեքենան աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով (Տեսանյութ) 16/07/2018 19:48 Փարիզը մետրոյի կայարանները վերանվանել է իր չեմպիոնների պատվին 16/07/2018 19:45 Գլխավոր դատախազությունը ընթացք է տվել «Աշտարակ կաթի» մասին հրապարակումներին 16/07/2018 19:39 Իլոն Մասկին դատի կտան մանկապղծության մեղադրանքի համար 16/07/2018 19:27 Հելսինկիում ընթանում է Լավրովի և Պոմպեոյի առաջին անձնական հանդիպումը 16/07/2018 19:18 Իրանն ԱՄՆ-ի դեմ բողոք Է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան 16/07/2018 19:02 Պուտինի և Թրամփի դեմ առ դեմ հանդիպումն ավարտվել է 16/07/2018 18:56 Ռումինիայում ռազմական մարզական օդանավ է կործանվել 16/07/2018 18:47 Իրանն ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան միակողմանի պատժամիջոցների պատճառով 16/07/2018 18:38 Թրամփը հնարավորություն է տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման համար 16/07/2018 18:30 Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին 16/07/2018 18:22 Պաշտպանության նախարարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (Լուսանկարներ) 16/07/2018 18:18 Պուտինը Թրամփին առաջարկել է քննարկել ՌԴ - ԱՄՆ հարաբերությունները և աշխարհի ցավոտ կետերը 16/07/2018 18:13 Ատրճանակով սպառնացել է, գազայրիչով վառել մարմինը. Ոստիկանությունը Ալեքսանդր Սարգսյանի որդու անվան հետ կապվող մեկ այլ պատմություն է ներկայացրել 16/07/2018 18:07 Երևանի Ստեփան Շահումյանի անվան դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Տվյալ բաժնի վերջին նյութերը