12/07/2018 17:50
ԱՄՆ պետքարտուղարը և պաշտպանության նախարարը, հնարավոր է, այցելեն Ադրբեջան
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը և պաշտպանոթւյան նախարար Զաքիր Հասանովը Բրյուսելում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և պաշտպանության նախարար Ջեյմս Մետտիսի հետ։
Է.Մամեդյարովն ու Զ.Հասանովն իրենց գործընկերներին հրավիրել են այցելել Ադրբեջան։ Առաջարկն ընդունվել է ամերիկյան կողմից։
Մամեդյարովը ամերիկյան կողմին տեղեկացրել է հուլիսի 11-ին Բրյուսելում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին։