12/07/2018 16:16
Բանակի սպառազինության ապահովումն առաջնահերթություն է. ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Արցախում է
ՀՀ Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Արցախում է:
«Այսօր աշխատանքային այցով ժամանել եմ Արցախի Հանրապետություն: ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ գտնվում ենք առաջնագծում: Սպայական կազմի, զինվորների հետ քննարկում ենք մարտական ծառայությանը վերաբերող հարցեր:
Բանակի սպառազինության ապահովումն առաջնահերթություն է, որի համալրման համար պիտի ներդնենք մեր բոլոր ջանքերը: Մարտական հերթապահություն իրականացնող սպային լսելու և իրական խնդիրները վերհանելու նպատակ ունենք»,- նշել է Արմեն Գրիգորյանը: