12/07/2018 16:48
Մեծացիր, բարեկամս, մեծացիր. ՀԱԿ անդամի խորհուրդը՝ կառավարության գործերի կառավարչին
Հասարակագետ, պատմաբան, Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վահրամ Թոքմաջյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է կառավարության գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի շուրջ համացանցում ծավալված քննարկումներին։
«Ինչպես հայտնի է, ես հրապարակային պաշտպանեցի Գևորգ Աճեմյանի կրոնական հայացքները: Շարունակելու եմ պաշտպանել, քանի դեռ որևէ մեկի կրոնական հայացքները կամ պատկանելիությունը, չի սպառնում այլոց առողջությանը կամ իրավունքներին: Սակայն այսօր, ֆեյսբուքյան տիրույթում շրջանառվեց մի տեղեկություն, համաձայն որի, որոշ ժամանակ առաջ, Գևորգը հրապարակային և բավականին գռեհիկ վիրավորել է Տեր-Պետրոսյանին, ու հատկապես անդրադարձել է ֆիզիկական խնդրին: Մի անգամ արդեն ասել եմ, որ մարդու արտաքինին և ֆիզիկական խնդիրներին անդրադառնալը, ինձ համար որևէ արդարացում չունի:
Գևորգ ջան, երբ ես փոքր էի, մոտավորապես քո տարիքի, մենք պայքարում էինք Սերժի ռեժիմի դեմ: Սակայն իմ պատվից ցածր էի համարում ու համարել, գաղափարական, քաղաքական, հասարակական ու այլ խնդիրները տեղափոխել անձնական տիրույթ:
Պիտակել կամ որակել մարդկանց, որոնց պատասխանը հատկապես, չես կարող տալ, որևէ տիրույթում: Մեծացիր, բարեկամս, մեծացիր»,- գրել է Վահրամ Թոքմաջյանը։