12/07/2018 16:26
Մերկել. Պուտինի և Թրամփի հանդիպումը շատ կարևոր է, այն բոլոր կողմերի օգտին է
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումը շատ կարևոր է բոլոր կողմերի և ընդհանուր անվտանգության համար: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
«Անշուշտ, երեկ մենք քննարկեցինք այդ հանդիպումը: Ես կարծում եմ, որ Պուտինի հետ այդ հանադիպումը շատ կարևոր է, քանի որ այն, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պահպանում են երկխոսությունը, լավ է մեզ բոլորիս համար և ամբողջությամբ վերցված անվտանգության համար», - ասել է Մերկելը՝ հույս հայտնելով, որ երկու նախագահները կքննարկեն զինաթափման հարցերը:
Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողվի բոլոր մասնակիցներն ընդգծել են կողմնակցությունը դաշինքին և պատրաստակամությունն ավանդ ներդնելու դրա ամրապնդման գործում: Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Թրամփը հանդիպմանը «(դաշնակիցներից) պահանջել է այն, ինչը քննարկվում է վերջին ամիսների ընըթացքում, ծախսերի բաշխման փոփոխություն»:
«Ես հասկանալ տվեցի, որ մենք գտնվում ենք այդ ճանապարհին, և որ դա մեր սեփական օգտին է»,- նշել է Մերկելը: Մերկելն ընդգծել է, որ առևտրի և պաշտպանության հարցերը հարկավոր է առանձնացնել միմյանցից:
«Մի թեման անվտանգությունն է, այն անհրաժեշտ Է տարբերել մաքսերի խնդրից»,- ասել է նա: «Իմ կարծիքով՝ առևտրի հարցերը և անվտանգության հարցերն անհրաժեշտ է առանձնացնել մեկը մյուսից»,- ընդգծել է Մերկելը: Նա կրկին նշել է, որ Եվրամիությունը պատարստ է ԱՄՆ-ի հետ քննարկելու մաքսատուրքերի խնդիրը: