Հստակ ցուցում ունենք վարչապետից՝ որևէ պարագայում նախկին տխրահռչակ պրակտիկան չկիրառել. Կոտայքի մարզպետի գործնական և անձնական առօրյան

12/07/2018 17:20

Հստակ ցուցում ունենք վարչապետից՝ որևէ պարագայում նախկին տխրահռչակ պրակտիկան չկիրառել. Կոտայքի մարզպետի գործնական և անձնական առօրյան


Նոր Հայաստանի նոր իշխանությունը ձևավորում են գրեթե միայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, կամ, ինչպես հանրության շրջանակներում են հայտնի՝ թավշյա հեղափոխության «մեղավորները»: Նախկին գործընկերներից ի՞նչ ժառանգություն են ստացել, ի՞նչ խնդիրներ ու բացթողումներ, չարաշահումներ ու գուցե առավելություններ են հայտնաբերել նոր պաշտոնյաները: Չկա՞ արդյոք մտավախություն, որ արդեն իսկ  պաշտոնական մենաշնորհ ձևավորող իշխանական կուսակցությունը կշարունակի նախկինների՝ իր կողմից մատնանշած արատավոր քաղաքականությունը:

«Իշխանության դեմքը» խորագրի ներքո Aysor.am-ը շարունակում է ընթերցողին ներկայացնել մերօրյա պաշտոնյաներին: Արդեն շուրջ մեկ ամիս է՝ Կոտայքի մարզը ղեկավարում է ծնունդով տավուշեցի Ռոմանոս Պետրոսյանը: 39-ամյա մարզպետը մեզ հետ զրույցում անկեղծացել է ոչ միայն գործնական բացահայտումներով, այլև՝ անձնական կյանքին վերաբերող հարցերով: Ի դեպ, մեկ հարցում նա հաստատ կհիասթափեցնի շատերին. ի տարբերություն նրա, որ այս օրերին յուրաքանչյուր երկրորդ հայ հետևում է ֆուտբոլի աշխարհի խաղերին, Ռոմանոս Պետրոսյանը զերծ է մնում ֆուտբոլային հրավառությունից:

- Ի՞նչ վիճակում եք ժառանգել մարզը, նախկին մյարզպետի գործունեությունն ինչպե՞ս կգնահատեք: Բացթողումներն ու չարաշահումները շա՞տ են:

- Այս պահին զերծ կմնամ նախկին մարզպետի գործունեությանը որևէ գնահատական տալուց: Բայց մարզում առկա սոցիալական, իրավական, վարչարարական և կյանքի ոլորտների վրա մի շարք անմիջական ազդեցություն ունեցող խնդիրներից ելնելով կարող եմ ասել, որ նախկինում խնդիրների բուն պատճառը եղել է քաղաքացիական ինստիտուտների անգործունակությունը: Քաղաքացիների շահը շատ-շատ դեպքերում հաշվի չի առնվել, ստորադասվել է նեղ անձնական շահերին: Ունեցել ենք պաշտոնյաներ, ովքեր, ցավոք, մարզի մեջ պետություն, նոր մարզ են ստեղծել: Գյուղապետեր ենք ունեցել ու դեռ ունենք, ովքեր իրենց կամայականություններով, հայեցողությամբ տնօրինել են մի ամբողջ համայնքի ռեսուրսներ, ֆինանսական միջոցներ: Իրենց գործունեության մեջ չեն առաջնորդվել ՏԻՄ օրենքով սահմանված պարտադիր և կամավոր խնդիրների իրականացման առաջնահերթություններով:

Անվերահսկելիության արդյունքում ունենք մի մարզ, որն ունի խորքային և մակերեսային բազմաթիվ խնդիրներ: Բուժաշխատողները, մանկավարժները երկար տարիներ լճացել են: Կենսաթոշակային տարիքի շուրջ 160 գործող ուսուցիչներ ունենք մարզում, ովքեր աշխատում են մարզի՝ թվով 90 դպրոցներում: Զուգահեռ դրան՝ ունենք մանկավարժական կրթությամբ հազարավոր երիտասարդներ, ովքեր չեն կարողանում տեղավորվել աշխատանքի:

- Բայց արդյոք արդարացված կլինի թոշակի անցած մանկավարժներին գործազուրկ դարձնելը: Չէ՞ որ նրանց մի մասը կարող է հայտնվել սոցիալական խոցելի խմբում:

- Համաձայն եմ, կենսաթոշակային տարիքում գտնվողների մի մասը օբյեկտիվորեն են դեռևս պաշտոնավարում, բայց նաև բազմաթիվ են բարեկամների ու ծանոթների պաշտոնեական դիրքով պայմանավորված պաշտոնավարումները: Նրանք հիմնականում արդեն երկար տարիներ է՝ զբաղեցնում են տնօրենների, ուսմասվարների, ուսուցիչների պաշտոնները, ինչը հնարավոր է դարձել մարզային, համայնքային ինչ-ինչ գործիչների, պաշտոնյաների հետ կապերով: Ունենք համայնքներ, որտեղ չկա մանկապարտեզ, մշակույթի տուն, դպրոցը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում: Ճիշտ է՝ դպրոցը համայնքապետի պատասխանատվության տիրույթում չէ, բայց գոնե համայնքապետի անուղղակի խնդիրների մեջ է մտնում՝ փորձել հավուր պատշաճի գործունեություն ապահովել դպրոցներում: Այնինչ, նույն այդ համայնքներում գյուղապետերը վարում են 7-10 մլն դրամանոց ծառայողական մեքենաներ՝ գնված համայնքային բյուջեի միջոցներով:  Ունենք համայնքներ, որտեղ նույն գյուղապետը պաշտոնավարում է արդեն 20-25 տարի ու տեղը զիջելու ցանկություն էլ չունի, բայց այնտեղ մշակույթի տունը վաղուց կա՛մ օտարված է, կա՛մ՝ օտարման եզրին, կամ էլ հիշեցնում է պատերազմի ավերված տարածք, որը վերականգնելու համար որևէ նախաձեռնություն չկա: Սա մեր մարզի պատկերն է, ու ես իմ պաշտոնավարման առաջին իսկ օրից թե՛ «վիրահատական», թե՛ խորքային բարեփոխումների ճանապարհով փորձում եմ շտկել:

- Մեկտեղ նաև հետևողակա՞ն եք, որ չարաշահում կատարած պաշտոնյաները պատասխանատվության ենթարկվեն:

- Անշուշտ: Արդեն իսկ երկու համայնքներում վարչական հսկողությամբ գործողություններ են իրականացվել, և ակտերի քննարկման փուլ ենք մտել: Համայնքներից մեկում, գոնե ֆինանսական աուդիտի մասով, կարծեք, թե ամեն ինչ նորմալ է: Բայց ինձ համար նյութականից զատ կարևոր է նաև բարոյական գնահատականը, ու երկրորդ մասով բավական անելիք ու խոսելիք կար տվյալ համայնքի վարչակազմի, ղեկավարի հետ: Հրազդանի դպրոցներից մեկում էլ աուդիտի արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել, ես այդ փաստերն արդեն ներկայացրել եմ դատախազություն: Աուդիտ ենք սկսել մարզպետի ենթակայության տակ գտնվող ևս 5 դպրոցներում: Իմ ուշադրության կենտրոնում են նաև մշակույթի և առողջապահության ոլորտները: Ստուգումներ են նախատեսվում նաև մեր մարզում գտնվող մի քանի բուժկենտրոններում, քանի որ լուրջ կասկածներ կան, որ այդ հաստատություններում կարող են որոշակի կոռուպցիոն մեխանիզմներ լինել: Նաև բնակչության կողմից բարձրաձայնված խնդիրների ֆոնին ստուգումներ իրականացրեցի մի քանի սոցիալական աջակցության գործակալություններում. 4 գործակալություններից երկուսի պետերն ու մի քանի մասնագետներ աշխատանքից ազատվեցին: Մասնագետների ազատում եղավ նաև մյուս երկու գործակալություններում:

- Բացի բացահայտումներից, մարզում ի՞նչ հիմնական խնդիրներ եք առանձնացրել, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում: 

- Բազմաթիվ ու բազմատեսակ են խնդիրները: Դպրոցներում դասավանդվում է նախնական զինվորական պատրաստություն առարկան, դասավանդում են զինղեկերը, որոնց օրենքով վերապահված էր 0,5 դրույք հավելյալ աշխատավարձ՝ որպես քաղաքացիական պաշտպանության շտաբի պետեր: Հունվարի 1-ից կրճատումներ էին արել, որը միայն մեր մարզում էր տեղի ունեցել: Այդ զինղեկերը մի քանի տասնյակ են, ու նրանց բարձրացրած բողոքի արդարացի ձայնին ականջալուր եղանք ու վերականգնեցինք ոտնահարված շահերը. արդեն իսկ կարգադրել եմ, որ նրանց մինչ այս կրած վնասները փոխհատուցեն: Նաև մի շարք բուժհիմնարկներում թափուր հաստիքներ կան, որոնց համար պետք է հավուր պատշաճի մրցույթներ իրականացնենք: Որոշ դպրոցներում կենսաթոշակային տարիքի ուսուցիչների հետ կնքվել են անժամկետ պայմանագրեր, ինչն իմ գնահատմամբ պաշտոնեական դիրքի չարաշահում է: Կարծում եմ՝ այդ տարիքի մանկավարժների հետ պետք է որոշակի ժամկետներով պայմանագրեր կնքել, որքան էլ նրանց մասնագիտական կարողություններն անվիճելի լինեն:

Այժմ հրահանգել եմ բոլոր անժամկետ պայմանագրերը վերափոխեն հստակ ժամկետայնությամբ: Ու եթե ոչ 63, ապա գոնե 65 տարեկանը լրացած մանկավարժների հետագա պաշտոնավարումը վերանայենք, որպեսզի թարմ, նոր ուսուցչական ավյուն ներարկենք մեր դպրոցներ: Կարծում եմ՝ 130-ից 150 թափուր հաստիքներ կունենանք մինչև սեպտեմբեր: Իսկ այն վաստակաշատ մանկավարժներին, ովքեր իրենց խնամքի տակ անչափահասներ ունեն, կամ մասնագիտական հմտություններով անփոխարինելի են տվյալ դպրոցի համար, անձամբ ընդունում եմ, իրավիճակը գնահատում ու գտնում հիմնավորված լուծում: Այնպես չի, որ անխտիր կրճատումներ են լինելու: Ոչ, սա ավելի շատ մարզի կրթական ոլորտի բարեփոխումների գործողություններ են:

- Պարոն Պետրոսյան, երկար տարիներ ԲՀԿ-ի ազդեցությունը Կոտայքի մարզում, հատկապես Աբովյան քաղաքում, մեծ է եղել: Որպես քաղաքական նոր ուղղությամբ առաջնորդվող մարզպետ՝ հնարավոր եղա՞վ այդ ազդեցությունը «կոտրել»:

- Գիտեք, իմ պաշտոնական լիազորություններն իրացնելիս առաջնորդվում եմ բացառապես օրենքով և սահմանադրությամբ, ու այդ ճանապարհին  որևէ քաղաքական ուժի ներկայությունը կամ դոմինանտությունը մեր մարզում ինձ չի կաշկանդում: Մեկամսյա գործունեությանս ընթացքում բարեփոխումների իմ կամ իմ քաղաքական թիմի ծրագիրը այս մարզում իրագործելով՝ որևէ խնդրի չեմ առնչվել: Ձեր նշած կուսակցության դոմինանտությունը մեր մարզում որևէ առումով այս բարեփոխումների համար խոչընդոտ չի հանդիսացել: Քաղաքապետի ու մի շարք համայնքների ու վարչական շրջանների ղեկավարների հրաժարականները կապում եմ ոչ թե քաղաքական ուժերի վերադասավորման հետ, այլ՝ կառավարման նոր մշակույթի ներդրման: Այն է՝ դինամիկ աշխատանքն ու արագ կատարվող բարեփոխումները, որով չեն առաջնորդվել անցած մի քանի տասնամյակներում տվյալ գործիչները:

- Նախկինում գրեթե բոլոր մարզպետներն ու գյուղապետերը «Հանրապետական» կուսակցությունից են եղել, քանի որ երկրում իշխում էր հենց այդ կուսակցությունը: Անհերքելի է, որ այժմ էլ գրեթե բոլոր առանցքային պաշտոններում ՔՊ կուսակցության անդամներ են: Տևական ժամանակ մարզպետները, համայնքների ղեկավարները նաև այլ չափորոշիչներով են ընտրվել ու նշանակվել՝ պայմանով, որ ընտրությունների ժամանակ իրենց համայնքներից առավելագույն ձայներ կապահովեն: Արդյոք անտեղի՞ է այն մտավախությունը, որ ներկայիս նշանակումները կարող են նույն սկզբունքին միտված լինել:

- Նախ ասեմ, որ միայն 4 մարզերի մարզպետներն են ՔՊ-ից: Նման մտավախություն չի կարող լինել, քանի որ մենք մեր արժեհամակարգով, մեր քաղաքական գործունեությամբ, անցած ուղղով ու մեր մարզերում գործունեություն իրականացնելու հարցում վայելելով վարչապետի անվերապահ վստահությունն ու աջակցությունը՝ մեկտեղ Ձեր նշած կոնտեքստից դուրս ենք տեսնում մեր ծառայությունը: Այո, ինքս հանդիսանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության գործող անդամ, բայց մարզպետի պաշտոնում կուսակցական գործունեությունն ու վարքագիծը հնարավորինս բացառում եմ: Մարզպետի պաշտոնը պետական վարչական պաշտոն է և չպետք է զուգորդվի կուսակցական գործունեությամբ: Բոլորս հստակ ցուցում ունենք վարչապետի և կառավարության կողմից՝ որևէ պարագայում մեր մարզերում նախկին տխրահռչակ պրակտիկան չկիրառենք: Մենք գործում ենք միայն ու միայն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում և օրինականության վերականգնմամբ: 

- Համայնքային շրջայցեր կատարե՞լ եք, հանդիպե՞լ եք քաղաքապետների, գյուղապետների հետ:

- Մեր մարզն ունի գյուղական շուրջ 60 (խոշորացված՝ 35, հեղ.) և քաղաքային 7 համայնքներ: Եղել եմ մարզի բոլոր 7 քաղաքներում և շուրջ երկու տասնյակ գյուղական համայնքերում, մյուս համայնքներում առաջիկայում կլինեմ: Հանդիպել եմ քաղաքապետերին ու գյուղապետերին: Հետաքրքիր քննարկումներ ենք ունեցել, հետագա համագործակցության  համար ենք պայմանավորվել: Մեր լիազորություններն իրականացնելու ենք սահմանադրության համապատասխան դրույթներով՝ ի նպաստ մեր մարզի զարգացման: Նաև, որպես մարզի բնակիչ, մատնանշել եմ կյանքի որակի վրա ազդեցություն ունեցող այնպիսի ոլորտներ, որոնք շտկման, բարեփոխման շտապ անհրաժեշտություն ունեն: Սկսած ծառերի էտելուց մինչև ջրանջատումները… Այս կազմակերպություններին ևս մեկ անգամ ցուցվել է, որ պետք է աշխատեն հստակ օրենսդրությամբ: Բոլորին կոչ եմ արել այսուհետ իրենց գործողություններում լինեն խիստ հաշվենկատ և հետևողական, որևէ պարագայում զանց չառնեն իրենց լիազորությունները, որովհետև այլևս մեր հանրապետությունում չկա արտոնյալ խավ, չկան «դաբռոների» և «տանիքների»ինստիտուտներ, բոլորի գործողությունների հիմքում պետք է լինի բացառապես ՀՀ քաղաքացու շահն ու ՀՀ օրենսդրությունն ու սահմանադրությունը:

- Ի դեպ, ինչպես եք վերաբերում այն հանգամանքին, որ համայնքները խոշորացվեցին:

- Դեռևս թե՛ ես, թե՛ մեր քաղաքական թիմը կդժվարարանանք գնահատական տալ, հանրային լսումների ու լոկալ քննարկումների կարիք կա: Համայնքների բնակիչները պետք է ասեն՝ իրենց կյանքի որակի վրա որքանո՞վ է դրական կամ բացասական ազդեցություն թողել խոշորացումը: Դրանից կախված կլինի մեր կողմից տրվող քաղաքական գնահատականն ու այդ խոշորացումների շարունակականությունը կամ կասեցումը: Անձամբ ես հակված եմ այն մտքին, որ խոշորացումներն օգտակար են և ուղղաձիգ կառավարման առումով կարող են ավելի արդյունավետ իրականացնել համայնքների կառավարումը:

- Վերադառնալով համայնքային այցելություններին՝ բնակիչները կոնկրետ ի՞նչ խնդիրներից են բողոքում:

- Ցավալիորեն պետք է նկատեմ, որ կենցաղային հոգսերը գերիշխող են: Այսօր Հրազդանում թաղամասեր ունենք, որտեղ ոչ թե փոսալցման խնդիր կա, այլ ընդհանրապես ճանապարհ չկա: Թաղամաս ունենք, որ կոյուղագծի խնդիր ունի, ու ես ամոթ եմ զգում, որ այսօր նման վիճակում գտնվող մարզկենտրոն ունենք: Արդեն քաղաքապետի նոր պաշտոնակատար ունենք, ում հետ պետք է լրջորեն համագործակցենք ու ամեն ինչ անենք կարճատև ժամկետում մարդկանց կյանքի որակը փոխելու համար: Համայնքներ ունենք, որոնք խմելու ջրի խնդիր ունեն, ինչ ըստ իս, դարձյալ ոլորտում տնտեսվարող ընկերության ոչ պայմանագրային գործունեության արդյունք է: Գյուղապետեր ունենք, ովքեր իրենց զգում են միջնադարի ֆեոդալներ, գյուղը ղեկավարում են սեփական պատկերացումների ու նեղ անձնական շահերի շրջանակներում: Նրանց հետ, բնականաբար, ունեցել եմ աշխատանքային հանդիպումներ…

- Մենք խոսեցինք մարզի խնդիրների մասին, բայց հետաքրքիր է նաև՝ ինչպիսի՞ արդյունաբերություն ունի Կոտայքը, ո՞ր բնագավառում է ավելի կայացած այս մարզը: Արդյոք ներդրողները հետաքրքրված են Կոտայքով:

- Կոտաքն առաջին հերթին հայտնի է իր տուրիստական ինդուստրիայով, միայն Ծաղկաձորում ունենք շուրջ 5 տասնյակ հյուրանոցներ և ռեզորթային (առողջարանային) համալիրներ, ինչպես նաև հանգստի գոտի ունենք Արզաքանում, Հանքավանում, Մեղրաձորում: Գառնին ու Գեղարդն է տուրիստական լուրջ գոտի: Առաջին հայացքից Կոտայքի տնտեսությունը շաղկապված է տուրիզմի և սպասարկման հետ: Բայց պետք չէ մոռանալ, որ Հրազդանում ունենք ցեմենտի գործարան, ջերմաէլեկտրակայան: Ունենք գյուղատնտեսական կուլտուրայի մշակման բավականին լավ պոտենցիալ, ելակի ջերմոցներ ու խնձորի անծայրածիր այգիներ… Բավականին ընդարձակ տնտեսական զարգացման դաշտ կա, ինչով պայմանավորված՝ բիզնես միջավայրի զարգացման ու ներդրումներ խթանելու պատասխանատվությունն անձամբ իմ վրա եմ վերցրել ու այդ կոնտեսքստում մեր փոխմարզպետներից մեկի հետ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք: Պետք է տնտեսական ներդրումների միջոցով խթանենք ձեռներեցությունն ու ֆինանսական ներհոսքը մեր մարզ: Այդ պահին շուրջ մեկ տասնյակ ներդրումային ծրագրեր ենք քննարկում սփյուռքահայերի, արտասահմանյան մի շարք ընկերությունների, Միջին Արևելքից ներկայացուցիչների հետ: Իհարկե, այս 1-2 ամիսը բավական կարճ ժամկետ է, որպեսզի ունենանք շոշափելի արդյունքներ, բայց որ այդ արդյունքներն ունենալու լուրջ նախադրյալներ ունենք՝ անհերքելի է: Կարծում եմ՝ առաջիկա 3-5 ամիսների ընթացքում այս ուղղությամբ կատարված հստակ աշխատանքներ կունենանք: Ինքս կողմնակից եմ համայնքների համաչափ զարգացմանը:

- Պարոն Պետրոսյան, լինելով ծնունդով տավուշեցի՝ ինչպե՞ս եք հայտնվել Կոտայքում:

- Ճիշտ եք, ծնվել եմ Չինարի գյուղում: Աբովյան քաղաք տեղափոխվեցինք, երբ 7 տարեկան էի: Դպրոցական տարիքից կյանքս այստեղ է անցել, թեև ամառային արձակուրդներս մեծամասամբ ծննդավայրումս եմ անցկացրել: Հիմա էլ այնտեղ տուն ունենք, ու երբ ժամանակ եմ գտնում, այցելում եմ: Ցավոք, այս տարի դեռ չեմ կարողացել ու չեմ էլ պատկերացնում՝ երբ ժամանակ կգտնեմ: Հիմա նույնիսկ շաբաթ օրերն եմ մարզպետարանում լինում: Հպարտումթյամբ կարող եմ ասել, որ Տավուշն իր պատմական ժառանգությամբ լրջագույն հետք է թողել իմ հոգեկերտվածքի վրա: Իմ հասարակական գործունեության շրջանակներում որոշակի ծրագրեր եմ իրականացրել Չինարիում: 

- Պատերա՞զմը ստիպեց սահմանամերձ շրջանը լքել:

- Ոչ, ես դպրոց սկսել եմ հաճախել 1986 թվականին, այդ ժամանակ էլ տեղափոխվել ենք (ժպտում է՝ հեղ.): Ամեն ինչ սկսվեց ծնողներիցս. նրանք եկան, ես էլ, բնականաբար, իրենց հետ: Հետագայում պատերազմի թոհուբոհին բազմիցս եմ ականատես եղել: Դեռ դպրոցական էի, որ այն սկսվեց, ու երբ այցելում էի իմ պապական տուն՝ ռմբահարումների ականատես էի դառնում, տեղացի փոքրիկների հետ ապաստարաններում եմ պատսպարվել: Չինարին մտապես պատերազմի թեժ կետերից է եղել, 1994 թվականին կնքված զինադադարը, կարծեք, թե այնտեղի համար չէ: Չինարեցիներն այսօր էլ իրենց առօրեական գործունեության ընթացքում զգում են հակառակորդի «հայացքն» ու պատերազմի «ձայնը»:

- Որպես չինարեցի՝ ի՞նչ հույսեր եք կապում Տավուշի մարզի Ձեր գործընկերոջ հետ:

- Նշանակումից ի վեր արդեն մի քանի անգամ հանդիպել ենք, խորհրդատվության, ընկերական հորդորների կարգով զրույցներ ենք ունեցել: Տավուշի մարզպետն Իջևանի տարածաշրջանից է, ու որպես գործընկեր, քաղաքական թիմակից իր հարցադրումներն է անում՝ կապված Բերդի տարածաշրջանի մասին: Վստահ եմ, որ կարճ ժամկետում Չինարին կզգա նոր իշխանությունների վարած քաղաքականության դրական արդյունքը, բարեփոխումներն իմ գործընկերոջ միջոցով կհասնեն իմ սիրելի ծննդավայր (ժպտում է, հեղ.):

- Հանրությունն անտարբեր չէ նաև պաշտոնյաների անձնական կյանքին: Փոքր ինչ կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

- Իհարկե, սիրով: Բնակվում եմ Աբովյան քաղաքում, երկու զավակ ունեմ, որդիս 12 տարեկան է, դուստրս՝ 4,5: Երկուսն էլ շատ ակտիվ, կենսուրախ «տպեր» են (ծիծաղում է, հեղ.): Սիրում են, որ միասին զբոսնում ենք, բայց արդեն մեկ ամսից ավել է՝ ցերեկներն ինձ չեն տեսնում: Ստիպված շատ ուշ են քնում, սպասում են, մինչև Հրազդանից վերադառնամ, ինձ տեսնեն, նոր քնեն: Տղաս շատ սիրում է ընթերցել, իրեն համար ամենալավ նվերը գիրքն է, ու ես պարբերաբար նման նվերներ եմ անում:

- Գրքերն ի՞նչ սկզբունքով եք ընտրում, ո՞ր գրականությունն եք ճիշտ համարում 12 տարեկան երեխայի համար:

- Անկեղծ ասած՝ իմ ճաշակով եմ ընտրում, բայց ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս ընտրության հետ ինքը սիրով է համաձայնվում: Կարդում է այն, ինչը ես ճիշտ եմ համարում, որ տվյալ տարիքում իմ որդին ընթերցի:  Բացի մանկապատանեկան գրականությունից նաև ազգային դաստիարակությանը նպաստող գրականություն եմ ընտրում: Արդեն Նժդեհի հատորներն է կարդացել, «Բանտին հուշերը», որպեսզի պատանեկան տարիքում արդեն իսկ գիտակցի պետության դերը, հասկանա, որ այս երկրի ու պետականության մի մասնիկն է: Հավատացեք, նա հիմա հստակ գիտակցում է, որ մի քանի տարի անց պետք է ծառայության մեկնի, 7-8 տարեկանից ես նրա հետ խոսել եմ այդ մասին: Իմ որդու հետ հայրաբար առաջին լուրջ զրույցն այն է եղել, որ ինքս ծառայել եմ ու այդ ծառայությունն իմ հոգեկերտվածքի վրա մեծ հետք է թողել: Նույն ճանապարհն էլ նա պետք է անցնի: Ու հիմա անհամբեր սպասում է, թե երբ է անցնելու այս 6 տարին, որ ծառայության անցնի Ազգային բանակում: Ես դա հպարտությամբ եմ ասում, որովհետև մեր հանրության մեջ նկատում եմ միտումներ, երբ ոմանք այդ հարցին ուզում են յուրովի լուծումներ գտնել ու խուսափել:

- Կարծում եմ՝ ոմանց դեպքում խուսափելու պատճառ են դառնում ոչ միայն պատերազմական իրավիճակն ու հակառակորդը, այլև՝ երբեմն բանակում տեղ գտած միջանձնային հարաբերությունները:

- Այո, ցավոք սրտի այդ երևույթը կա, բայց նաև պետք է նկատենք, որ քաղաքացիական գիտակցության բարձրացման արդյունքում այդ երևույթներն էլ կվերանան բանակից, մեր զինվորների առօրյայից: Միջանձնային հարաբերությունների հիմքում ընկած են խորհրդային ժամանակներից մնացած հասկացություններ, կաղապարներ, որոնք նոր քաղաքացին, անկախության սերունդը իր քաղաքացիական գիտակցության բարձրացմամբ պետք է կոտրի: Դա նաև ընտանեկան, հանրային միջավայրի դաստիարակության արդյունք է: Յուրաքանչյուր զինակոչիկ տվյալ զորամասում արտացոլում է այն միջավայրը, որում մեծացել է: Եթե մարդը կարգ ու կանոն ունի իր ընտանիքում, միջավայրում, ապա նույնկերպ կլինի նաև ծառայության մեջ, իսկ եթե մեծացել է դատապարտելի առաջնահերթություններով ապրող անհատի ընտանիքում, ուրեմն այդ վատ բարքերը կտեղափոխի իր հետ բանակ: Ի շնորհիվ սպայական, հրամանատարական կազմի, նաև՝ գիտակից ծառայակից ընկերների, պետք է այդ վատ բարքերը զտվեն, խեղդվեն ու չարտացոլվեն բանակում: Վստահ եմ, այսօրվա իշխանության աշխատանքի շնորհիվ առավելագույնը մեկ-երկու տարվա ընթացքում բանակից այդ երևույթը իսպառ կվերանա: Գոնե վերջին շրջանում զգալիորեն նվազել են: Բանակը մեր պետության ողնաշարն է, պետականության երաշխավորը, որը չպետք է ներքին ու արտաքին ճակատներում խոցելի լինի:

- Ազատ ժամանակ գտնելու դեպքում հանգստի ո՞ր ձևն եք նախընտրում:

- Սիրում եմ երկար քայլել լեռներում, ուսումնասիրել շրջակա կիրճերը, պատմական կոթողները, հեռվից նայել իմ սիրելի բնակավայրերին: Արշավներն իմ սիրելի զբաղմունքն են, ակտիվ հանգստի կողմնակից եմ: Նաև շատ եմ սիրում ձիավարություն, չնայած վերջին ամիսներին՝ թավշյա հեղափոխության մեկնարկից մինչ օրս, ժամանակ չեմ ունեցել ձիավարելու: Լեռներում ձի վարելն ինձ համար հոգեվիճակ է (ժպտում է, հեղ.):

- Արդեն մեկ ամիս է՝ աշխարհի ուշադրության կենտրոնում ֆուտբոլն է: Հետևո՞ւմ եք աշխարհի խաղերին:

- (Ծիծաղում է, հեղ.) ճիշտն ասած՝ այդ սպորտաձևի նկատմամբ երբևէ հետաքրքրություն չեմ ունեցել, հիմա էլ որևէ խաղի չեմ հետևում: Նույնիսկ ընկերական շրջապատում, երբ ֆուտբոլի մասին թեմա է բացվում, անմիջապես փոխում եմ:

- Նկատել էի, որ այսպես ասած՝ նոր Հայաստանի պաշտոնյաները հասանելի են հանրության համար: Կպահպանվի՞ այդ հասանելիությունը նաև ամիսներ անց:

- Անձամբ իմ առումով 100 տոկոսով երաշխավորում եմ՝ կմնամ այնպիսին, ինչպիսին կամ: Կասկածներ չունեմ նաև քաղաքական թիմիս առումով: Մենք երկար տարիներ ընդդիմադիր գործունեության փորձ ունենք, ու բացառում եմ, որ կդառնանք այնպիսին, ինչի դեմ ինքներս պայքարել ենք: Հենց նման փոփոխություն լինի, ապա ժողովուրդն իրավունք ունի անմիջապես օգտագործելու այն գործիքակազմը, որն իրեն սովորեցրել է վարչապետը ու նրա թիմը: Նա կմերժի մեզ: Ուրախ եմ, որ մենք այսուհետ կունենանք մի հասարակություն, որը չի ընդունի այն իշխանությանը, որն իր (ժողովրդի, հեղ.) շահերից բխող գործունեություն չի ծավալում: Չի կարելի մերժելով հրեշներին՝ դառնալ հրեշներ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու Այսօր, 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան Այսօր, 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը Այսօր, 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին Այսօր, 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել Այսօր, 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում Այսօր, 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր

Տվյալ բաժնի վերջին նյութերը