13/07/2018 11:33
Զարուհի Փոստանջյանն առաջադրվում է Երևանի քաղաքապետի պաշտոնում
Հուլիսի 12-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 16-ի արտահերթ ընտրություններում առաջադրել է քաղաքապետի թեկնածու՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից։
Երևանի նախկին քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական էր տվել։