13/07/2018 16:39
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի խորհրդարանի հիմնադրման 550-ամյակին նվիրված պաշտոնական նիստին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Վահան Հարությունյանը, հուլիսի 13-ին մասնակցել է Լեհաստանի խորհրդարանի հիմնադրման 550-ամյակին նվիրված պաշտոնական նիստին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:
Ելույթով հանդես է եկել Լեհաստանի Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկին:
Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը: