13/07/2018 17:06
Արմիդա Ոսկանյանը նշանակվել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ՀՀ նախագահը որոշում է ստորագրել Արմիդա Ոսկանյանին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույնդատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ԲԴԽ-23-Ո-46 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արմիդա Ոսկանյանին նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: