13/07/2018 14:53
Թեհրանը նշել է Իրաքից և Սիրիայից իրանցի զինվորների հեռանալու պայմանները
Իրանցի զինվորական խորհրդականները Սիրիայից և Իրաքից կհեռանան, հենց որ այդ մասին Թեհրանին խնդրեն այդ երկրների կառավարությունները, հայտարարել է միջազգային հարցերի գծով Իրանի առաջնորդ աայաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին՝ ելույթ ունենալով «Վալդայ» Միջազգային բնավիճային ակումբում:
Նա ընդգծել է, որ Իրանի զինվորական խորհրդականներն Իրաքում և Սիրիայում են գտնվում այդ պետությունների կառավարությունների խնդրանքով: «Երբ նրանք ասեն, որ մեր զինվորական խորհրդականներն իրենց պետք չեն, Իրանն այնտեղից հեռանալու տարակույսներ չի ունենա»,- ասել է Վելայաթին:
Ըստ որում՝ նա կարծում է, որ ահաբեկիչներն արաբական հանրապետություն կվերադառնան, հենց որ Իրանը և Ռուսաստանը հեռանան այնտեղից: «Հենց որ մենք հեռանանք այնտեղից, մեզնից հետո կհեռանա Ռուսաստանը, ահաբեկչները կգան այնտեղ: Հենց որ Իրանի և Ռուսաատանի օգնությունը Սիրիայի կառավարությանը թուլանա, ահաբեկչներն անմիջապես կվերադառնան այնտեղ», - ասել է խորհրդականը:
Վելայաթին ընդգծել է, որ Իրանը մտադիր է ԱՄՆ-ին դիմակայել Մերձավոր Արևելքում և Սիրիային կօգնի ագցեսիայի դեպքում: «Հզորապես կդիմակայենք ամերիկացիներին,- ասել Է նա:- Սիրիային կօգնենք դիմակայելու ԱՄՆ-ի ագրեսիային»