13/07/2018 17:42
Մերժում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումը և ռազմատենչ հռետոորաբանությունը. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ պատվիրակությունը խորհրդարանի նախագահի տեղակալ տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլլխավորությամբ Վարշավայում մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին:
Գագաթաժողովին իր ելույթում Է. Շարմազանովն ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` վերահաստատելով, որ այն չունի ռազմական լուծում.
«Մենք մերժում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումը և ռազմատենչ հռետոորաբանությունը: Խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության ձևաչափում հայտնի երեք սկզբունքների հիման վրա», - ասել է Էդուրադ Շարմազանովը: