13/07/2018 19:08
Պաշտոնական Ստեփանակերտը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Արցախի արտաքին գործերի նախարարությունը դրական է գնահատում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բրյուսելյան հանդիպումը։
«Դրական ենք գնահատում հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ճանաչողական հանդիպումը։ Այն կարևոր է խորհրդակցությունների շարունակականությունը պահպանելու և լիարժեք ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու տեսանկյունից», - հայտարարել է Արցախի ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Սարգսյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են ևս մեկ հանդիպում անցկացնել։