13/07/2018 18:42
«Սասնա ծռերից» ևս երկու անդամ ազատ արձակվեց
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Վարդան Գերավետյանը և Թորոս Թորոսյանը այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեցին։ Փաստաբաններ Սիմոնյանի և Գյուրջյանի ներկայացրած միջնորդություններին մեղադրող կողմը չի առարկել, և դատավոր Արշակ Վարդանյանը բավարարել է դրանք։
Թորոսյանն ազատ է արձակվել 500 հազար դրամ գրավի դիմաց, իսկ Վարդան Գերավետյանը՝ 1 միլիոն դրամ գրավի դիմաց։