13/07/2018 18:38
Վերին Լարսում վրացական կողմից ճանապարհն ազատ է, տերմինալը՝ նույնպես. փոխնախարար
Վերին Լարսում վրացական կողմից ճանապարհն ազատ է, տերմինալը՝ նույնպես, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։
«Ռուսաստանից եկող հատվածում առայժմ կան հերթեր՝ 4-5 կմ երկարությամբ, բայց շարժվող հերթ է, անցանելիությունը 4-5 ժամ», - գրել է պաշտոնյան։
Նշենք, որ Վերին Լարսում բեռնատարների կուտակնումները սկսվել են այս ամսվա սկզբից։ Հայաստանցի վարորդները հայտարարել էին, թե հայկական մեքենաներին ավելի քիչ են թողնում, քան վրացականին։ Շատերը 1,5-2 օր կանգնած են եղել սահմանին։