13/07/2018 12:16
Արմեն Գրիգորյանն ու Լևոն Մնացականյանը քննարկել են ՊԲ սպառազինության համալրմանը վերաբերող հարցեր
Արցախում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ՊԲ հրամանատր Լևոն Մնացականյանին։
«Այսօր հանդիպեցի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ- լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ:
Աշխատանքային հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարի հետ քննարկեցինք Արցախի Հանրապետության անվտանգությանը, ՊԲ սպառազինության համալրմանն ու ռազմական ենթակառուցվածքների արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր»,-Facebook-յան իր էջում գրել է Ա. Գրիգորյանը։