14/07/2018 13:54
Լավ նորություն Հարրի Փոթերի երկրպագուների համար
Լոս Անջելեսի «Հարրի Փոթերի հրաշքների աշխարհը» թեմատիկ այգում նոր ցուցանմուշներ են հայտնվել: Տարածքը համալրվել է հանրահատ ֆիլմում օգտագործվող նոր ուտեստներով և խմիչքներով: Դրանք վաճառվում են միայն այգու տարածքում:
Գլխավոր նորույթը՝ սերունցքային գարեջրի համով պաղպաղակն է, այն պատանի հրաշագործների ամենասիրելի խմիչքն է:
Այցելուներին հասանելի է դարձել նաև նոր երկու կախարդանք: Այժմ, կախարդական փայտիկով կարելի է բացել գաղտնի դուռ և ծխնելույզից հանել կրակ:
Այգում նաև հայտնվել է պրոֆեսոր Սնեգգի սև կոստյումը, Հերմիոնայի զգեստը և Հարրիի և Ռոնի սվիտերները: