14/07/2018 12:14
Ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին. ԿԳ նախարար
2017 թվականին հանրակրթական դպրոցներում գերազանցության մեդալների հավակնորդներից 82%-ն է ստացել ոսկե մեդալ, 2018թ.-ին՝ 47%-ը, Facebook-յան էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Առաջիկա տարիներին ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին, որպեսզի վստահությունը կրթական համակարգի նկատմամբ բարձրացնենք և հնարավորություն ունենանք քննարկելու դպրոցական գնահատականներով ԲՈՒՀ ընդունվելու առաջարկները», - գրել է նախարարը։