14/07/2018 12:57
ՊԵԿ նախագահն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, բարձր է գնահատվել վերջին տարիների ընթացքում հարկային և մաքսային ոլորտներում ստեղծված իրավապայմանագրային բազան: Բացի երկկողմ համագործակցությունից, դրական գնահատական է տրվել նաև տարբեր միջազգային հարթակներում հարկային և մաքսային ոլորտների համագործակցությանը:
Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել շարունակել գործակցությունը ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի ավելացման ուղղությամբ: