15/07/2018 12:23
Երևանի քաղաքապետի ընտրություններին ՀՀԿ-ն չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու ավագանու նիստին
Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու։
«Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։
Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները», - ասված է խմբակցության հայտարարության մեջ։
Նշենք, որ եթե ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները չմասնակցեն հուլիսի 16-ի նիստին՝ ընտրություն տեղի չի ունենա։ Ավագանու գործող կազմը կարող է լուծարվել։