«Աշտարակ կաթի» բրենդի սեփականատերը ներկայացնում է ընկերության վաճառքի ողջ պատմությունը

16/07/2018 17:41

«Աշտարակ կաթի» բրենդի սեփականատերը ներկայացնում է ընկերության վաճառքի ողջ պատմությունը


Մամուլում ակտիվորեն շրջանառվում է «Աշտարակ կաթի» շուրջ պատմությունը: Այս անգամ թեմային անդրադարձել էր նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանը՝ սկանդալային պատմություններով համեմված և սուր մեղադրանքներով, որոնք ուղղված էին նոր սեփականատերերի դեմ:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Աշտարակ կաթի» բրենդի սեփականատեր Արտակ Ասատրյանը ներկայացրել է ընկերության վաճառքի ողջ պատմությունը:

«Ամերիկյան «Ադրա Ռեմարա» ընկերությունը, որը բացեց իմ եղբայր Արա Ասատրյանը, 2006 թվականից զբաղվում էր Հայաստան ներմուծմամբ, hանրապետության խոշորագույն հարկատուներից է եղել: Այստեղ մենք ստեղծել ենք սառնարանային տնտեսություն, եև 2011 թվականին որոշեցինք ներդրումներ կատարել նաև Արցախում, աշխատել տնտեսական զարգացմանը նպաստելու ուղղությամբ: Որոշվեց վերամշակման գործարան բացել Հադրութ քաղաքում և այդ նպատակով 2011 թ հիմնեցինք «Պարգև» ՓԲԸ-ն»,-նշում է նա։

Նշենք, որ Արտակ Ասատրյանը «Պարգև» ՓԲԸ-ն հիմնած «Ադրա Ռեմարա» ամերիկյան ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում:

Ասատրյւանի խոսքով՝ հետագայում Հայաստանում բիզնես գործունեությունն ընդլայնելու շրջանում սկսել են համագործակցել «Աշտարակի կաթ»-ի այն ժամանակվա սեփականատեր Աշոտ Ափոյանի հետ. նրան մատակարարել են կարագ, կոկոսի յուղ, գլազուր, կաթի փոշի:

«Ընդ որում, նա ուզում էր միանգամից մոտ 500-600 հազար դոլարի ապրանք, մենք առաջարկեցինք դա անել գրավի դիմաց, քանզի մեծ գումարի մասին էր խոսքը: Սակայն Ափոյանը մեզ վստահեցրեց, որ նա գումարի կարիք չունի և բոլոր մատակարարների հետ աշխատում է առանց գրավ և որևէ մեկի հետ խնդիրներ չի ունեցել: Ես էլ վստահեցի նրա այս խոսքին: Սկզբում նա վճարում էր ապրանքների համար, թեեւ ոչ այնքան պարտաճանաչ, բայց ես մնածում էի, որ դա բիզնես է, եւ նման իրավիճակներ կարող են լինել բոլոր հետ: Սակայն հետագայում առաքվող ապրանքների համար պարտքը հասավ 1 միլիոն 800 հազար դոլարի:
Սա անհանգստացրեց ինձ, եւ ես որոշեցի ուսումնասիրել ընկերության գործունեությունը շուկայում: Պարզեցի, որ Ափոյանը մեծ գումարների պարտքեր է ունի իր մյուս գործընկերներին ևս», - պատմում է նա։

Արտակ Ասատրյանն ասում է, որ այս տեղեկություններից հետո ինքը կտրուկ կրճատել է մատակարարումների ծավալը «Աշտարակ-Կաթ»-ին՝ պահանջելով Ափոյանից կամ մարել պարտքերը, կամ թողնել որոշ գրավը:

«Հետո նա առաջարկեց ինձ, որպես գրավ, իր ապրանքանիշը՝ «Աշտարակ-Կաթ»-ը, բայց մենք երկար մտածում էինք այս գործարքի շուրջ: Առաջին հերթին, մեզ այդ ոլորտը հետաքրքիր չէր, բացի այդ, որքանով էր այդ գործարքը հեռանկարային այն դեպքում, երբ ընկերության վարկանիշն ամեն օր անկում էր ապրում, արտադրանքի ցածր որակն ու սպառման քանակությունը հուսադրող չէր»,-նշում է նա՝ ընդգծելով, սակայն, որ բանակցությունների արդյունքում համաձայնել են գնալ այդ գործարքին, քանի որ դա միակ ելքն էր տված գումարները ինչ որ կերպ ապահովագրելու համար:

«Իհարկե,20 օր անց կրկին հանդիպեցի Ափոյանի հետ, ասացի, որ մենք այս բրենդի կարիքը չունենք, մենք ետ ենք ուզում մեր փողերը: Ափոյանը առաջարկեց, որ ես որոշ ժամանակով ղեկավարեմ ձեռնարկությունըայն բանի համար,որ բնականոն աշխատանքն ապահովեմ թեկուզ ժամանակավորապես, մինչև որ ինքը կկարողանա գումարներ հայթայթել և բարելավել ձեռնարկության վիճակը՝ վերադարձնելու պարտքերը:

Այս խոսակցությունից հետո, մեզ չմնաց այլընտրանք, քանի որ բրենդը, որ գրավադրված էր 1 միլիոն 800 հազար դոլարի դիմաց, կարող էր վերջնականապես կորցնել տարիների ձևավորած վարկանիշը, հետևաբար նաև գինը, իսկ դա նշանակում էր որ մենք կկորցներինք մեր գումարները», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշում է Ա. Ասատրյանը։

Արտակ Ասատրյանը ստանձնում է ձեռնարկության ժամանակավոր կառավարումը:

«Ափոյանին հայտնեցի, որ մենք պետք է ներդրումներ կատարենք ձեռնարկության գործունեությունն աշխուժացնելու համար: Ափոյանը համաձայնեց՝ ասելով, որ այդ դեպքում ինքը կվերադարձնի մեր կողմից ծախսած բոլոր միջոցները», - նշում է նա։

Արտակ Ասատրյանը պատմում է, որ գործարանի ղեկավարմն ստանձնելու պահին, երբ գույքագրել են առկա խնդիիրները, պարզվել է, որ գյուղացիներին «Աշտարակ-Կաթ»-ը առաքված կաթի դիմաց պարտք է 160 միլիոն դրամ:

«Այդ մասին նաև մամուլը գրեց, եթե հիշում եք՝ գյուղացիները մշտապես ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նույն ժամանակահատվածում գործարանի աշխատակիցներն սկսեցին գործադուլ անել, քանի որ ամիսներ շարունակ աշխատավարձ չէին ստացել: Խոստացա մարել գյուղացիներին կուտակած 160 մլն դրամ պարտքը, բայց ոչ ձեռնարկության աշխատակիցների կուտակած ամիսների աշխատավարձը», - նշում է նա։

Ասատրյանը հայտարարել է նաև, որ ձեռնարկության բոլոր աշխատակիցները այդ պահից սկսած կարող են աշխատել ու պատշաճ կերպով ստանալ իրենց աշխատավարձերը յուրաքանչյուր ամիս՝ առանց ուշացումների: 

Նրա խոսքով՝ Ափոյանի կուտակած պարտքերն այդ ժամանակ հասել էր, ընդհանուր առմամբ, 16 միլիոն դոլարի:

«Որոշ ժամանակ անց կրկին հանդիպեցի նրան, հայտնեցի, որ մտադիր չեմ շարունակել ներդրումները, քանի որ ձեռնարկությունը ինձ չի հետաքրքրում և պահանջեցի մարել պարտքերը: Ի դեպ, նույն ժամանակահատվածում մի թուրքական ընկերություն, որին ինքը պարտք էր 40 հազար դոլար, իր դեմ սնանկացման գործընթաց սկսեց: Սնանկացման գործընթացը ղեկավարում էր Խաչիկ Նազարյանը: Վերջինս հայտարարեց, որ մենք պետք է դադարեցնենք ընկերության կառավարումը և, որ ընկերության բոլոր ակտիվները պետք է վաճառվեն` մարելու կուտակած պարտքերը: Խոսեցի նրա հետ, որպեսզի համաձայնի մի որոշ ժամանակահատված աշխատենք ՝ պահպանելու 400 աշխատատեղերն ու 2 հազար գյուղացիական տնտեսությունների պարտքերի մարելու համար», - պատմում է Ասատրյանը։

Ասատրյանին է դիմել նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը՝ և հենց նախարարը՝ Սուրեն Կարայանն անձամբ՝ խնդրելով, որպեսզի շարունակեն մգործունեությունը սոցիալական կոլապսից խուսափելու համար:

«Այս ժամանակահատվածում ընկերությունում ներդրել էինք 6 միլիոն դոլար, բրենդի զրոյական վիճակը բարելավվեց, անմիջապես նորացվեց ողջ ավտոպարկը: Մենք ձեռք բերեցինք նաև Ճամբարակի պանրի գործարանը ՝ 57 մլն դրամով, որպեսզի սահմանամերձ շրջանում աշխատատեղերը չփակվեն», - նշում է նա՝ հավելելով, որ տարիների ընթացքում նույն Ճամբարակի գործարանում հատուկ տեխնոլոգիայով հնեցվում էր «Ռոկֆոր» տեսակի պանիր:

«Ստիպված եմ այս առիթով անդրադառնալ Ափոյանի այն հայտարարությանը, թե, իբր, Ճամբարակի իր ընկերությունում հանձնում-ընդունման պահին եղել է պաշարած «Ռոքֆոր» տեսակի մեծաքանակ պանիր: Նշեմ, որ պանիրը ժամկետանց էր, կորցրել էր արդեն իր պիտանելիության ժամկետը և վնասակար էր դարձել առողջության համար», - ասում է նա։

Ասատրյանի խոսքով՝ այս մասին վկայում էին մի շարք լաբորատորիաներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

«Ճամբարակցիները թույլ չէին տալիս այդ թափոնը թաղել իերնց մերձակա հողատարածքներու,մ բայց մեր բանակցություններն, ի վերջո, ելքային լուծումներ գտան», - նշում է նա, ապա ավելացնում, որ այդ ամբողջ ընթացքում, թե Ափոյանի և թե իր ներկայացուցիչներից որևէ մեկի կողմից այս ամենի վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացվել։

«Ուստի չենք հասկանում ինչի մասին է խոսք գնում այսօր: Միայն 2018 թվականի 6 ամիսների ընթացքում մենք գյուղացիներից գնել ենք 1 մլրդ դրամի կաթ: Ներկայումս, արդյունավետ կառավարման և ներդրումների շնորհիվ, սնանկացած ձեռնարկությունը շահութաբեր է դարձել. այժմ այն բերում է 5% շահույթ», - ասում է նա։

Արտակ Ասատրյանն ընդգծում է, որ իրենք կարողացել են վերադարձնել ապրանքանիշի կորցրած վարկանիշը և սպառման դաշտը ներքին շուկայում։

«Այժմ աշխատում ենք արտահանման ուղղությամբ, բայց դա շատ դժվար է, քանի որ ընկերությունն այս ընթացքում կորցրել է իր դիրքերը արտաքին շուկայում: Աշխատում ենք 2 հազար գյուղացիական տնտեսությունների հետ, ջանում ենք, որպեսզի ամեն գնով պահպանվեն ընկերության 350-400 աշխատատեղերը՝ միջինը 160 հազար դրամ աշխատավարձով, բայց, կրկնում եմ, թող Ափոյանն այսքանից հետո գա ու անկախ աուդիտ հրավիրի, որպեսզի գնահատի ընկերության իրական վիճակը, ներդրումների ծավալը և մեր աշխատանքը, ինչի շնորհիվ ընկերությունը դարձավ շահութաբեր: Թող գա Ափոյանը վճարի այդ ամբողջ գումարները, և մենք անմիջապես մեծ սիրով իրեն կվերադարձնենք ընկերությունը, թեև ես չեմ կարող պատկերացնել, թե որքան գումար կարող է վճարել Ափոյանը, եթե նա ներկայումս պետությանը 1 միլիարդ դրամի պարտավորություն ունի», - նշում է Ասատրյանը։

Ինչ վերաբերում է Ափոյանի այն հայտարարությանը, թե ընկերությունն արժեր 30 մլն դոլար, Արտակ Ասատրյանն արձագանքում է. «Ուրեմն ինչո՞ւ նա այն ժամանակ այդ բարձր գնով չվաճառեց և չփորձեց մարել 16 մլն դոլար պարտքը»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով Այսօր, 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել Այսօր, 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ Այսօր, 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից Այսօր, 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը Այսօր, 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» Այսօր, 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ Այսօր, 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ Այսօր, 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին Այսօր, 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները Այսօր, 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է

Տվյալ բաժնի վերջին նյութերը