16/07/2018 10:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Եգիպտոսի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմերի ուխտավորների հետ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եգիպտոսի Հայոց թեմի հայկական ազգային վարժարանի սաներին, ովքեր Հայաստան էին ժամանել Թումոյի ամառային ճամբարին մասնակցելու նպատակով: Սաներին ուղեկցել էր Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:
Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորել է ազգային վարժարանի սաներին համայնքային կյանքում իրենց ակտիվ ներգրավվածությամբ շարունակել ծաղկեցնել իրենց համայնքն ու տիրախնամ թեմը:
Նույն օրը Ամենայն Հայոց Հովվապետը հանդիպել է նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Լոս Անջելեսի Ս. Հակոբ եկեղեցու ուխտավորների հետ՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հարություն քահանա Թաշչյանի:
Ուխտավորները Մայր Տաճարում մասնակցել են Ս. Պատարագին, այցելել Մայր Աթոռի թանգարաններ: