16/07/2018 14:58
Արարատ Խանդոյանը ազատ է արձակվել
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Արարատ Խանդոյանը, որը դատապարտվել էր 3.5 տարվա ազատազրկման, այսօր դատարանի դահլիճից ազատ է արձակվել։ Դատավորը բավարարել է նրա փաստաբանի Արա Ղարագյոզյանի միջնորդությունը՝ Խանդոյանին վաղաժամկետ ազատ արձակելու մասին։
Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արային Խանդոյանի եղբայրն է։ Նա դատապարտվել էր ՊՊԾ գնդի գրավման օրերին մասսայական անկարգություններ կազմակերպելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Այս գործով տուժող ենեղել 4 տասնյակից ավելի ոստիկան, որոնց, ինչպես Խանդոյանն էր դատարանում հայտարարել, չի ճանաչում: Փաստաբանը դատարանին միջնորդել էր արդարացնել իր պաշտպանյալին, իսկ դատախազը պահանջել էր դատապարտել 4 տարվա ազատազրկման։ Սակայն դատարանի որոշմամբ նա 2017-ի հունիսի 27-ին դատապարտվել էր 3.5 տարվա ազատազրկան։
«Արարատ խանդոյանը ենթարկվել է քաղաքական հետապնդման նախկին իշխանությունների կողմից», -հայտարարել է նրա փաստաբանը։