16/07/2018 13:24
Եթե համաներման ժամանակը գա, ապա հարցը կքննարկվի. Արդարադատության նախարար
Համաներումը ոչ թե իրավունք է, այլ՝ արտոնություն, որը տրամադրվում է դատապարտյալին, հետևաբար համաներում պահանջելը չի բխում դրա էությունից, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով համաներման պահանջով անցկացվող ակցիաներին։
Ըստ նախարարի, համաներման լինել-չլինելը կախված է իշխանության, հանրության, հասարակության քաղաքական կամքից։
«Արդյոք Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, իրավունքի խախտման զոհերը պատրա՞ստ են ներել իրենց իրավունքները խախտած անձանց։ Սա է հիմնահարցը, որը կարծում եմ՝ հացադուլով չի, որ պետք է լուծվի։ Սա արտոնություն է, սա շնորհ է, որ պիտի անի հասարակությունը, քաղաքական իշխանությունը։ Եթե դրա ժամանակը գա, ապա կքննարկվի», - հավելեց նախարարը։