16/07/2018 17:04
Արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտեից Aysor.am-ը տեղեկանում է, որ քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։
Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում հուլիսի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով մահացել է մեկ աշխատակից, մյուսի վիճակը ծանր է: