16/07/2018 11:20
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնել է Նյու-Յորք. հանդիպում է նախատեսված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ Նյու-Յորք է մեկնել ՀՀ պատվիրակությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Պատվիրակության կազմում է նաև ՀՀ արտաքաին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Վաղը ներկայացվելու է Հայաստանի կամավոր ազգային զեկույցը», - ասաց Տիգրան Բալայանը՝ մանրամասնելով, որ այն ներկայացնում է կայուն զարգացման նպատակների ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը և Հայաստանի փորձը։
Բալայանիի խոսքով՝ այս զեկույցը լավ հնարավորություն է երկրի համար` ինքնուրույն գնահատելու կայուն զարգացման նպատակների ուղղությամբ արձանագրված առաջընթացը։
Նախարար Մնացականյանը Նյու-Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։