16/07/2018 14:51
ԱՄՆ-ի հիմարության պատճառով Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել. Թրամփ
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել՝ ամերիկյան կողմի «երկար տարիների հիմարության» պատճառով, հայտնում է РИА Новости-ն:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել՝ ԱՄՆ-ի երկարամյա հիմարության, բթամտության և այսօր տարվող կախարդի որսի շնորհիվ», - գրել է ամերիկացի առաջնորդը Twitter-ում:
Երկուշաբթի նախատեսված է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հելսինկիում: Կրեմլում հաղորդել են, որ նախագահները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և միջազգային օրակարգի արդիական հարցեր: