16/07/2018 10:41
Իսպանիան, Պորտուգալիան և Ֆրանսիան 50-ական փրկված ներգաղթյալի կընդունեն
Իսպանիան, Պորտուգալիան և Ֆրանսիան պատրաստ են 50-ական ներգաղթյալի ընդունել 450-ից, որոնք փրկվել են անցյալ շաբաթ Միջերկրական ծովում, հայտնում է РИА Новости- ն՝ հղում անելով Իսպանիայի կառավարությանը:
Ներգաղթյալները ներկա պահին գտնվում են Իտալական ֆինանսական գվարդիայի նավում, ինչպես նաև Եվրոպայի Frontex սահմանապահ գործակալության նավում:
Միևնույն ժամանակ երեք երկրի իշխանությունները պայման են դնում, որ ներգաղթյալների այդ խումբը Իտալիայում է իջեցվելու, և Հռոմը ևս կընդունի ներգաղթյալների մի մասին:
Այս կամ այն ներգաղթյալին կացարանի տրամադրման մասին որոշումը կկայացվի յուրաքանչյուր դեպքն ուսումնասիրելուց հետո: