16/07/2018 12:40
Լոս Անջելեսում դժգոհ են Զարեհ Սինանյանի պահվածքից
Նախորդ շաբաթների ընթացքում Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի այցը և հայաստանյան հանդիպումները մեծ դժգոհություն են առաջացրել Գլենդելի քաղաքապետարանում, լոսանջելեսահայ համայնքում։
Լոս Անջելեսի համայնքի պատասխանատուներից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Զարեհ Սինանյանը քաղաքապետարանում որևէ մեկին տեղյակ չի պահել իր այցելության մասին։
Մեր զրուցակցի խոսքով՝ Գլենդելի քաղաքապետարանում Սինանյանի պահվածքից դժգոհողներ կան, քանի որ նա վերջին ամիսներին չի կատարում իր պարտավորությունները և հաճախակի են դարձել նրա այցելությունները Հայաստան: Մեր աղբյուրը հայտնում է, որ համայնքում լուրեր են պտտվում, թե Սինանյանը Երևանում փորձում է «լեզու գտնել» նոր իշխանություններին հետ և «ստանալ» Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնը։
Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ համայնքում շփոթության մթնոլորտ է տիրում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի շուրջ վերջին սկանդալից հետո: Մասնավորապես, հիմնադրամի ԱՄՆ ներկայացուցչությունում, որի գլխավոր կենտրոնը գտնվում է Լոս Անջելեսում, միանշանակ չեն ընդունել կատարվածը: