16/07/2018 14:30
Մոգերինին ԱՄՆ-ին կոչ է արել հիշել, թե ովքեր են իրենց բարեկամները
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերերին հայտարարել է, որ Հելսինկիում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև բանակցություններից առաջ ԱՄՆ վարչակազմը պետք է հիշի, թե ովքեր են իր բարեկամները, փոխանցում է РИА Новости-ն:
Հելսինկիում երկուշաբթի բանակցություններ տեղի կունենան ՌԴ և ԱՄՆ ղեկավարների միջև: Կրեմլում հաղորդել են, որ Պուտինը և Թրամփը մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և միջազգային օրակարգի արդիական հարցեր:
«Մենք (ԵՄ) հստակ պատկերացում ունենք, թե ովքեր են մեր բարեկամները. դա ԱՄՆ-ն է, և վարչակազմի փոփոխությունը այդ բարեկամությունը չի փոխում, և ես հույս ունեմ, որ ԱՄՆ վարչակազմը ևս հստակ պատկերացում ունի իր բարեկամների մասին մասին», - երկուշաբթի Բրյուսելում Եվրամիության արտաքին քաղաքականության խորհրդի նիստի մեկնարկից առաջ լրագրողներին հայտնել է Մոգերինին: