16/07/2018 14:55
Չինաստանը բողոք կներկայացնի ԱՄՆ-ի՝ ԱՀԿ լրացուցիչ մաքսեր սահմանելու մտադրության պատճառով
Չինաստանի իշխանությունները բողոք են ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) չինական արտադրանքի նկատմամբ 200 միլիարդ դոլար ընդհանուր գումարի լրացուցիչ մաքսեր սահմանելու՝ ԱՄՆ-ի մտադրության պատճառով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՉԺՀ-ի առևտրի նախարարությունը:
Հուլիսի 10-ին առևտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստել է Չինաստանից ներմուծվող ապրանքների՝ 200 միլիարդ դոլար ընդհանուր գումարի լրացուցիչ ցուցակ, որոնց նկատմամբ կսահմանվեն 10 տոկոսի չափով սակագներ:
Այս առնչությամբ ՉԺՀ-ի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ չինական արտադրանքի նկատմամբ ամերիկյան նոր մաքսերը «Վաշինգտոնի համար կվերածվեն համընդհանուր բողոքի և միջազգային հանրակցության պատասխան միջոցների»: Նախարարության տեղեկավտությամբ՝ «Պեկինը զարմացած է Սպիտակ տան գործողություններից, որոնք ոտնահարում են Չինաստանի հանգուցային շահերը»: