16/07/2018 13:10
Իսրայելը Հալեպում Սիրիայի բանակի դիրքերին հրթիռային հարված է հասցրել
Իսրայելը Հալեպի նահանգի հյուսիսում հրթիռային հարված է հասցրել սիրիական բանակի դիրքերին, հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով զինվորական աղբյուրին:
Աղբյուրը հայտնել է, որ հարվածը հասցվել է Նեյրաբ Ավիաբազայի տարածքում:
«Երեկոյան հակառակորդը հթիռներն ուղղել է Հալեպի օդանավակայանից հյուսիս մեր ռազմական դիրքերից մեկին», - հայտարարել է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական օդանավերը մի քանի հարվածներ են հասցրել սիրիական բանակի օբյեկտներին: