16/07/2018 11:30
ԵՄ-ն ողջունում է Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ու պատրաստ է նպաստել անցկացվող բարեփոխումներին. Սվիտալսկի
Եվրամիությունը ողջունում է Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ու պատրաստ նպաստել անցկացվող բարեփոխումներին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցին՝ դեսպանը նշեց` բոլոր հանդիպումներն անցել են շատ դրական միջավայրում:
«Նիկոլ Փաշինյանը հնարավորություն է ունեցել եվրոպական ղեկավարին փոխանցել իր ուղերձները», - ասաց Սվիտալսկին` ավելացնելով.
«Որպես դեսպան իմ առաքելությունն է հասկանալ` ինչպե՞ս մենք հստակ գործողություններով կարող ենք օգտակար լինել ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների ընթացքին»: