16/07/2018 15:34
Ստամբուլի Ժամանակ թերթ. «Ծայրաhեղականները թիրախավորում են Ամենայն Հայոց Վեհափառին»
«Ծայրաhեղականներ թիրախավորում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և պահանջում են նրա նրաժարականը։ Մինչ այս նրանց կողմից որդեգրած հանդուգն, անարդար ու աններելի գործողությունները դժբախտաբար արժանացել են Հայաստանի ղեկավարության կրավորական ու լուռ վերաբերմունքին։
Այդ լռությունը ու անգործությունը միանշանակ կերպով ընկալվել է իբրև խրախուսում այդ տխրահռչակ շարժման առաջնորդների տեսանկյունից, ինչը և թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը հուլիսի 14-ին հրապարակած իր հոդվածում, ներկայացնելով իր դիտարկումները «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման վերջին շրջանի գործողությունների և մասնավորապես Գնդեվանքում Գարեգին Բ կաթողիկոսի դեմ տեղի ունեցած բռնության վերաբերյալ։
Գոչունյանն իր հոդվածում ներկայացնում է վերջին մեկ ամսվա ընթացքում Հայ առաքելական եկեղեցու դեմ գործողությունների նկարագրությունը և, մասնավորապես, Մայր Աթոռի դիվանատան վարչական շենքի գրավումը և Գնդեվանքում հուլիսի 14-ին Գարեգին Բ կաթողիկոսի շրջափակումը` խստորեն դատապարտելով այդ գործողությունները։
Ըստ Գոչունյանի՝ «Եկեղեցու և պետության տարանջատման» սկզբունքի վկայակոչմամբ պետության միջամտության հապաղումը ավելի է քաջալերել շարժման մեկ տասնյակ աջակիցներին։
Ստամբուլի ամենահին հայկական թերթերից մեկի` «Ժամանակի» խմբագիրը գրում է, որ «Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովուրդի արժեհամակարգի, բարոյական բոլոր սահմանումների և արժանապատուության խորհրդանշանն է», իսկ նրա անձի դեմ արշավը պետք է դատապարտվի ամբողջ սփյուռքի կողմից։