16/07/2018 11:42
ՀՀ ԱԳՆ-ն կապի է մեջ է վիդեոբլոգեր Վլադիսլավ Մովսեսովի հետ. Տիգրան Բալայան
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կապի է մեջ է վիդեոբլոգեր Վլադիսլավ Մովսեսովի հետ, ով տեսանյութ էր հրապարակել և հայտարարել, որ Ադրբեջան կատարած այցից հետո իր կյանքին վտանգ է սպառնում։
«Մենք կապի մեջ ենք նրա հետ։ Այս պահին քայլեր են ձեռնարկվում գնահատելու այդ վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հնարավոր աջակցություն ցուցաբերելու», - ասաց Տիգրան Բալայանը։
Հաշվի առնելով, որ Վլադիսլավ Մովսեսովը Բելառուսի քաղաքացի է, Բալայանի խոսքով, Բելառուսի իշխանություններն իրենց քաղաքացուն պաշտպանելու և նրա անվտանգության համար պետք է որոշակի գործողություններ ձեռնարկեն։