16/07/2018 14:20
Վրաստանում հանքահորում տեղի ունեցած վթարի հետևանքով 4 մարդ է մահացել
Վրաստանի Մինդելիի անվան հանքահորում տեղի ունեցած վթարի հետևանքով 4 հանքափոր է մահացել, ևս մի քանիսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Տեղեկությունը վրացական Առաջին ալիքին հաստատել են Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:
Գերատեսչության տվյալով՝ քննություն է անցկացվում մարդու մահվան պատճառ դարձած լեռնային, շինարարական և այլ աշխատանքների անցկացման ընթացքում անվտանգության կանոնների խախտման մասին Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով: Չորս մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի հանգամանքները պարզվում են: