16/07/2018 13:54
Ռուսաստանում երեխան 8-րդ հարկից ընկել է և ողջ մնացել
Ռուսաստանի Տյումենի մարզում երեխան ընկել է շենքի 8-րդ հարկից ու ողջ մնացել, հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի Տյումենի վարչությունից, փոխանցում է РИА Новости-ն:։
Իրավապահները հայտնել են, որ դեպքի առթիվ անցկացվում է նախաքննություն։ 2011 թվքականին ծնված տղան ընկել է բազմաբնակարան շենքի 8-րդ հարկից հուլիսի 15-ի երեկոյան։ Դեպքի մանրամասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Ներկա պահին երեխան գտնվում է հիվանդանոցում, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Քննիչները պետք է պարզեն տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները, ինչպես նաև հստակեցնեն, թե ինչ պայմաններում է երեխան հայտնվել մեծահասակների ուշադրությունից դուրս։