16/07/2018 11:57
Քաղաքի անիշխանության վիճակը չի կարող երկար շարունակվել. Դավիթ Խաժակյան
Քաղաքի անիշխանության վիճակը չի կարող երկար շարունակվել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավգանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Ակնհայտ է, որ ավագանու նիստն այսօր չի կայանալու ու առաջադրված թեկնածուն չի ընտրվելու», - ասաց նա։
Դավիթ Խաժակյանն ընդգծեց, որ ավագանին, օրենքով սահմանված կարգով, արձակվելու է։
«Օրենքը մանրամասներ չի ներկայացնում, թե ինչպես արձակումը պետք է տեղի ունենա, որովհետև օրենք գրողները երբևէ չեն մտածել, որ կարող է նման իրավիճակ ստեղծվել ու քաղաքապետը հրաժարական տա», - նշեց Դ. Խաժակյանը։
Նա ընդգծեց, որ այս ամենը կարգավորվում է ՏԻՄ օրենքով ու ընտրական օրենսգրքով, որտեղ ասվում է, որ ավագանին արձակվում է, եթե առաջադրում չի լինում երկու և ավելի շաբաթ շարունակ ու եթե թեկնածուն չի ընտրվում։
Դավիթ Խաժակյանն ասաց, որ իրենք պատրաստ են քաղաքապետի ընտրություններին, սակայն դեռ չեն քննարկել թեկնածուի հարցը։