16/07/2018 15:10
Համացանցում հայտնվել է ռուսական բանկերը կոտրելու ծրագրային ապահովում
Հաքերային ծրագրային ապահովման ամբողջական փաթեթը, որը թույլ է տալիս հարձակվել ռուսական բանկերի վրա, հայտնվել է համացանցում, գրում է «Коммерсант» թերթը:
Նախ, ծրագրային ապահովումը հայտնվել է Darknet-ում, իսկ մի քանի օր անց՝ բաց ցանցերում:
Pegasus-ի վնասակար ծրագրերի արխիվը պարունակում է նաև ռուսական խոշոր բանկերի անվտանգությամբ զբաղվող փորձագետների կոնտակտային տվյալներ:
Փորձագետների կարծիքով՝ ծրագրերը փոքր-ինչ հնացած են, բայց դրանք հեշտ է թարմացնել, ինչը կարող է հանգեցնել վարկային կազմակերպություններից գումարներ հափշտակելուն:
Վիրտուալ վնասաբեր ծրագրերը, ըստ թերթի զրուցակիցների, նախկինում օգտագործել են ցանցահենները ռուսական բանկերը գրոհելու համար, որի ընթացքում վարկային հաստատությունների վնասը կազմել է մոտ 1,8 միլիարդ ռուբլի: