16/07/2018 10:55
Բրիտանիացի նախարարը հրաժարարական է տվել սեքս-սկանդալի պատճառով
Մեծ Բրիտանիայի՝ փոքր բիզնեսի հարցերով նախարար Էնդրյու Գրիֆիթսը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ իր սեքսուալ բնույթի նամակագրությունը հայտնվել է ԶԼՄ-ներում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով SkyNews-ին:
The Mirror բրիտանական պարբերականի մոտ է հայտնվել մոտ երկու հազար հաղորդագրություն, որոնք նախարարն ուղարկել է երկու ծանոթ կնոջ: Գրիֆիթսը նրանց գումար է առաջարկել բաց լուսանկարների և տեսանյութերի դիմաց, նաև պնդել հանդիպել իր հետ:
Նախարարը որոշում էր կայացրել հեռանալ պաշտոնից դեռ մինչև The Mirror-ում տեղ գտած հրապարակումը: