16/07/2018 21:00
Գիտնականները վախը հաղթահարելու միջոց են գտել (Տեսանյութ)
Բրիտանացի գիտնականները բարձրությունից և թռիչքներից վախը հաղթահարելու միջոց են գտել: Դրա համար նրանք օգտագործում են վիրտուալ իրականության համակարգ:
Ծրագրի համար արդեն հավաքվել է վախի նույն մակարդակն ունեցող 100 մարդուց բաղկացած խումբ: Չնայած Օքսֆորդի համալսարանից վստահեցնում են, որ կարող են օգնել հաղթահարել ֆոբիան, սակայն մասնակիցներից ոմանք մեծ սթրեսի են ենթարկվել: