17/07/2018 09:50
«Հրապարակ». Լարիսա Մինասյանը բանակցել-հանդիպել է ԵՄ ներկայացուցիչների հետ՝ «ստեղծելու հարթակ հայկական պատվիրակության համար»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այն օրերին, երբ Բրյուսելում է եղել հայաստանյան բարձրաստիճան պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին, Բրյուսելում է եղել նաև Լարիսա Մինասյանը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստան»-ի տնօրենը, որը բանակցել-հանդիպել է ԵՄ ներկայացուցիչների հետ՝ «ստեղծելու հարթակ հայկական պատվիրակության համար, փորձելու նաև ներդրումների համար նախնական պայմանավորվածություններ ձեռք բերել»։ Իսկ ինչո՞ւ դժգոհ մնացիք այցի բուն արդյունքներից։ «Դժգոհ չմնացինք․ մեր ակնկալիքներն էին մեծ», - ասել է մեր զրուցակիցը»։