17/07/2018 12:52
«Յանդեքսում» հայտնվել են ռուսների անձնական տվյալները
Ռուսաստանցիների անձնական տվյալները կրկին հայտնվել են «Յանդեքս» որոնողական համակարգում: Լայն տարածվածություն են գտել նրանց սքանավորված անձնագրերը, բանկային վճարումների մասին տեղեկությունը, գնացքների և օդանավերի տոմսերի էլեկտրոնային տոմսերը:
Տեղեկության արտահոսքը հայտնաբերել է փորձագետ Պավել Մեդվեդևը:
«Յանդեքսից» նշել են, որ բաց հասանելիություն են ստացել չպաշտպանված ֆայլերում գտնվող փաստաթղթերը: Դրանց պաշտպանվածության մասին պետք է մտածեն օգտատերերը: