17/07/2018 12:26
Թրամփ. Հելսինկիի գագանթաժողովում «լավ արդյունքներ» ձեռք բերվեցին
ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Հելսկինկիի գագաթնաժողովում քննարկեցին Սիրիայի, Ուկրաինայի և միջուկային զենքի չտարածման հարցերը, ձեռք բերվեցին «լավ արդյունքներ», հայտարարել է ԱՄՆ-ի ղեկավարը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մենք խոսեցինք միջուկային սպառազինությունների չտարածման մասին, խոսեցինք Սիրիայի և մարդասիրական օգնության, ինչպես նաև ևս շատ բաների մասին», - ասել է Թրամփը: «Մենք երկարատև և շատ լավ հանդիպում ունեցանք: Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, ներառյալ պատերազմը և խաղաղությունը, տնտեսությունը, Ուկրաինան: Մենք առաջին անգամ առանձնացած հանդիպեցինք այդքան երկար, և ես կարծում եմ, որ մեզ հաջողվեց հանգել իրոոք լավ հետևությունների»,- հավելել է Թրամփը՝ ճշտելով, որ այդ հետևություններից մեկը վերաբերում է Իսրայելին:
ԱՄՆ-ի նախագահի գնահատմամբ՝ Պուտինը գագաթնաժողովում ցուցադրեց իր ուժեղ հատկությունները: «Նա ուժեղ էր»,- խոստովանել է Թրամփը: Նա նաև նշել է, որ Ռուսաստանի ղեկավարը գնահատում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի ուժեղ հատկությունները: «Նա Բիբիի (Բենիամինի) մեծ երկրպագուն է, նա շատ է օգնում նրան և այսուհետև էլ կօգնի, ինչը շատ լավ է մեզ բոլորիս համար»,- կարծում է Միացյալ Նահանգների նախագահը՝ չճշտելով, թե ինքը կոնկրետ ինչ նկատի ունի: