17/07/2018 10:57
Նախագահը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։
Նախագահի ստորագրած հրամանագրով՝ Արամ Մկրտչյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-53 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արամ Մկրտչյանին նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր», - ասվում է նախագահի հրամանագրում: