17/07/2018 14:37
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Հուլիսի 17-ին, հուլիսի 21-22-ը հանրապետության շրջանների զգալի մասում, հուլիսի18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ արագությամբ, հուլիսի 17-ին, 21-22-ն առանձին շրջաններում կլինի քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում հուլիսի 17-ին, հուլիսի 21-22-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: