17/07/2018 22:39
«Օդից փող» հաղորդումն այլևս եթերում չէ
Երկու օր առաջ բողոքների հերթական տարափն էր «Օդից փող» հաղորդման վերաբերյալ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է, որ մարդիկ պնդում էին, թե այդ հաղորդման պատճառով հեռուստադիտողները մեծ պարտքեր են կուտակում, հաղորդման ձևաչափի պատճառով ստիպված են երկար ժամանակ սպասել միացման՝ այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով:
«Նախօրեին զրուցեցի Հ2 հեռուստաալիքի սեփականատեր Սամվել Մայրապետյանի հետ: Մայրապետյանը հայտնեց, որ թեև հաղորդումը հեռարձակելիս օրենք չի խախտվում, բայց քանի որ կան շատ բողոքներ, որոշում է կայացնում հանել հաղորդումը եթերից: Գովելի քայլ՝ սեփականատիրոջ կողմից», - նշել է Ա.Հարությունյանը։