17/07/2018 15:23
Ֆլորիդայում շնաձկները հինգ րոպեում հարձակվել են երկու մարդու վրա
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆերնանդինա Բիչ քաղաքում շնաձկները հինգ րոպեում հարձակվել են երկու մարդու վրա: Այս մասին հայտնում է Washington Post-ը:
Շնաձուկը կծել է 30-ամյա Դաստին Տեոբալդին, երբ նա պառկած էր ծանծաղուտում, որտեղ առավելագույն խորությունը կես մետր է:
«Ես զգացի՝ ինչպես է ինչ-որ բան բռնում ոտքս ու քաշում: Շոշափելով զգացի, որ սա խոշոր գիշատիչ էր: Ձուկը մի քանի անգամ քաշեց ոտքս, այնուհետև բաց թողեց ու գնաց», - պատմել է տղամարդը:
Տեոբալդը գնացել է ափի ուղղությամբ: Ականատեսներից մեկի խոսքով՝ նրան հազիվ է հաջողվել դուրս գալ ջրից, այնուհետև նրան բուժօգնություն է ցուցաբերվել:
Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել հինգ րոպեից՝ այդ վայրից երեք կիլոմետր հեռավորության վրա: Շնաձուկը հարձակվել է 17-ամյա տղայի վրա ու կծել նրա ոտքը: