17/07/2018 15:35
Մեքսիկայում հայտնաբերել են ռադիոակտիվ նյութերով առևանգված կոնտեյներ
Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունը հայտնել է ավելի վաղ առևանգված ռադիոակտիվ նյութերով կոնտեյների հայտնաբերման մասին, փոխանցում է РИА Новости-ն:
Իրիդիում-192-ով կոնտեյներն առևանգվել էր հուլիսի 8-ին երկրի մայրաքաղաք Մեխիկոյում: Դրանից հետո տագնապ էր հայտարարվել միանգամից 11 նահանգների տարածքում, որտեղ կարող էր կոնտեյները լինել:
Հիմա տագնապը չեղյալ է հայտարարվել: Իշխանությունները հայտնել էին, որ կոնտեյները կարող է ուղղակի վտանգ ներկայացնել նրանց համար, ովքեր այն առևանգել են: Բեռը հայտնաբերվել է անանուն զանգից հետո, որը կատարել է անհայտ անձը և հայտնել, թե որտեղ է գտնվում կոնտեյները:
Ռադիոակտիվ նյութերը հաճախ են հայտնվում Մեքսիկայի քրեական ամփոփագրերում: Այդպիսի մի քանի գողությունների մասին է նշվել 2017 թվականին և ընթացիկ տարվա մարտին: